26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հեղափոխության իշխանության ներկայացուցիչները սիրով մասնակցում են նախկինում «հաջողակ գործարարների» միջոցառումներին. Էդմոն Մարուքյան

Մի բան ակնհայտ է, անցումային արդարադատության համատեքստում սա մի մեխանիզմ է, որը պետք է կիրառվի, այլընտրանք չկա: Այսօր Ազգային ժողովով այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» որոշման նախագծին:

 

«Բայց մեկ այլ հանգամանք կա, հայտնի սկզբունք կա, որ ավելի լավ է մեկ հանցագործ չպատժվի, քան մեկ անմեղ մարդ պատժվի: Ընդդիմության բարձրացրած հարցերը վերաբերում են մեխանիզմներին, որ որևէ անմեղ մարդ չտուժվի և այս մեխանիզմը չդառնա քաղաքական կիրառելի գործիք, վհուկների որսի գործիք».-ասաց նա և նշեց, որ այս առումով ակնհայտ է, որ նախագիծն ունի թերություններ, և իրենք կներկայացնեն առաջարկներ:

Ըստ նրա՝ սահմանված 25 միլիոն դրամի շեմը շատ ցածր շեմ է, ավելի կիրառելի է 50 միլիոն դրամի շեմը, որը ներկայացրած էր նախնական տարբերակում:

 

«Այն, որ միանշանակ է, որ թալանը պետք է վերադարձվի, այդտեղ երկու կարծիք չկա և չի կարող լինել: Հայաստանում պետական գույքեր են սեփականաշնորհվել, և դրանք առաջնահերթ ուսումնասիրության առարկա պետք է դառնան, մարդիկ հեկտարներով շինություններ ունեն սեփականաշնորհելու»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ հայտնի հաջողակ գործարարներին, որոնք դարձել են նախկին «հաջողակ գործարար» նախորդ իշխանության հետ, և նոր իշխանության օրոք էլ շարունակում են լինել «հաջողակ գործարար»: «Այդ մարդկանց կենսագրությունը նայում ես, տեսնում ես, որ փողկապակցված են շատ բարձրաստիճան անձի հետ, դուրս է գալիս, որ այդ բարձրաստիճան պաշտոնատար անձը թալանել է, տվել է հաջողակ գործարարին և այսօր էլ նրանք հաջողակ գործարար են: Ավելին, ասեմ, որ հեղափոխության իշխանության ներկայացուցիչներն էլ սիրով այդ հաջողակ գործարարների միջոցառումներին մասնակցում են, բա հետո չե՞ք մտածում, որ այդ վեթթինգի, ստուգելու հարցերը հանդես գան, բա ձեզ ասելու են՝ եկել էիր, այդ մարդու հետ ռեսեփշենների էիր մասնակցում, կարմիր թելեր էիր կտրում: Եթե այս օրենքը ուղղված է այ էդ թալանչիների դեմ, միանշանակ, մենք աջակցում ենք և գտնում ենք, որ պետք է երաշխիքներ լինեն, որ որևէ անմեղ մարդ այս օրենքի տակ չլինի, և այս օրենքը որևէ առումով քաղաքական նպատակներով չկիրառվի»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ