26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օրինական կաշառք

Ինչպես արդեն մամուլը գրեց, Ազգային ժողովում տարվա սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ի Կ-14-Ա և Կ-15-Ա կարգադրություններով պարգևավճարներ են բաժանվել աշխատավարձի 100 և 30 տոկոսի չափերով։

Պարգևավճարները հատկացվել էին որպես խրախուսանք հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակիցների կատարած աշխատանքի համար:

Կարգադրությունները հրապարակվել էին փետրվարի 6-ին:Ինչպես արդեն տեղեկացանք, «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ 04.02.2020թ. Կ-14-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 113.237.560 ՀՀ դրամ, իսկ Կ-15-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը՝ 60.540.423 ՀՀ դրամ»: Սակայն այս ամենն այնքան էլ զարշանալի չէ, քանի որ մեզ հասած տեղեկություններն այլ բան են ասում:

Iravunk.com-ի տեղեկություններով, այս ամենից զարմանալ պետք չէ, քանի որ նախորդ տարի ամանորյա տոներից հետո, ևս այս պատկերն է եղել, սակայն թիվը երկու անգամ ավելի:
Հ.Գ  Հարկ է նկատել, որ գործ ունենք կոնկրետ օրինական կաշառքի հետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ