26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հրոսակ» թուրքին ենք ասել , դու հիմա իմ ժողովրդին հրոսակ ես ասում , տո հրոսակը քո նիկոլասնա , որ բանաստեղծ չդարձավ, ժողովրդին հանեց իրար դեմ /տեսանյութ/

Երգիչ Հայկ Ստվերը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա գրված՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի վերաբերյալ նոր երգը: 

«Ասում եմ այո» երգը բացասական արձագանք է ստացել սոցցանցերում անգամ «այո» ասողների շրջանակում, ովքեր նշում են, թե հանրաքվեին «այո» են ասում, երգին՝ «ոչ»: Կարծիք կա, թե Արմեն Աշոտյանը ուր որ է

«ոչ»-ի համար կարգին մի երգ կգրի:

Արմեն Աշոտյանը հարցին վերջակետ է դրել. «Չէ, չգրեք ու չհամոզեք, պոստերս չսրտիկեք, բժշկական մասկա նվեր չտաք, 50€-ով տոմս չառաջարկեք, մազերի դոնոր դառնալու առաջարկներ չանեք. ԲՈՅԿՈՏ-ի երգ ՉԵՄ ԳՐԵԼՈՒ »:  

Ռուբեն Մխիթարյանը գրում է.

Մի բան ասեմ, անցնեմ առաջ: Քանի որ գիտեմ, որ իշխանական թիմում կան երաժշտությունից հասկացող բազմաթիվ մարդիկ, ովքեր կամ հավես չեն անում ասեն, որ դա ՎԱՏ երգ է, կամ գլուխ չեն դնում, որ ապացուցեն, որ դա ԱՀԱՎՈՐ երգ է, կամ դուխ չեն անում ասեն, որ դա ԵՍԻՄ ԻՆՉ Է, ապա քիչ է ձեզ)))

Ամիս ու կես ուր գնաք դա եք լսելու ու մի բան էլ ստիպելու են, որ անգիր անեք ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԼՈԳԻԿ ՄԵՂԵԴԻՆ:))) Դե բառերին բան չեմ ասում, դրանք իվերուստ են իջած:))

Արվեստագետ Աշոտ Գեւորգյանը նշում է. «Տո այ տգետ, «հրոսակ» թուրքին ենք ասել , դու հիմա իմ ժողովրդին հրոսակ ես ասում , տո հրոսակը քո նիկոլասնա , որ բանաստեղծ չդարձավ, ժողովրդին հանեց իրար դեմ , տխար երգ , տխմար կատարում , հեղինակի մասին էլ չխոսենք : ….գոնե բառաբանները ու բասը կարգին մաստեր արա….ոնց որ Լֆիկն ու Ազարյան Հովիկը նվագեն…..էս անգամ յուղ վառիր…drive էլ չկա…»: 

 «Ողջունում եմ Հայկ Ստվերի արվեստը և մաղթում եմ նորանոր ստեղծագործական վերելքներ։

Վաղը «Ոչ» քարոզչական կողմում քննարկման կներկայացնեմ նրա նոր հիթը մեր անվճար եթերաժամով տեղադրելու հարցը։ Այն լսելուց հետո ՈՉ միայն հանրաքվեի գնալու, այլև առհասարակ մարդամեջ դուրս գալու ցանկությունն է կորում»,-գրում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ