28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքապետի տիկնոջ դերձակի որդուն

83127584_1532813703537736_4699942068737277952_n

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 27-ի N 518-Ա որոշման համաձայն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) համար:
Համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը` «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ:

Մրցույթ անցկացնելու վայրը, օրը և ժամը` ք. Երևան, Արգիշտիի փողոց հ.1 13.03.2020թ. ժամը՝ 11.00 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը` 03.03.2020թ.:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը նշված պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող գործունակ, չափահաս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Ինչ խոսք,հրապուրիչ աշխատանք է,սակայն իրականության հետ աղերս չունեցող:
Iravunk.com-ի տեղեկություններով, վերոնշյալ աշխատանքն արդեն իր հասցեատերն ունի:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Մարությանի կինը՝ Իվան, վերոնշյալ աշխատանքն արդեն խոստացել է իր անձնական դերձակի որդուն:

Հիշեցնենք, որ վերջերս Մարությանին զգուշացրել էին, որպեսզի նրա կինը քիչ երեւա քաղաքապետարանի գործառույթներում, սակայան, ստացվում է, այնպես, որ այդպես չի ստացվում, իսկ կարգին Հայկոն իր ճեպազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ ինքը եւ կինը աշխատում են հանուն երեւանցու: 

Հայկ Գևորգյան  

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ