25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սուտ

Փետրվարի 12-ին Ազգային ժողովում ի պատասխան պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին, թե ինչու է ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանի արտագրությունները քննող հանձնաժողովը բաղկացած վերջինիս մտերիմներից (գիտական ղեկավար, անմիջական ենթակա, երկարամյա ընկեր), ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փորձելով ինչ-որ կերպ արդարացում գտնել այդ ակնհայտ շահերի բախմանը, ասաց հետևյալը.

«Գալոյանի հանձնաժողովի անդամների մեծ մասը նաև նախորդ հանձնաժողովի մեջ է եղել (նկատի ունենալով ռեկտորի նախորդ ժ/պ-ի համար ստեղծված հանձնաժողովը): Եվ էդ հանձնաժողովի ընտրությունը պայմանավորված էր նաև նրանով, որ մի աշխատանքը, որ նայել են, նաև մյուս աշխատանքը նայեն»:

Սակայն բացահայտվել է, որ Ա. Հարությունյանը, չիմանալով ինչ ասել և վարչապետի ներկայությամբ ինչպես հիմնավորել կոռուպցիոն հանձնաժողովի կազմը, պարզապես ստել է, որովհետև նախորդ հանձնաժողովի 10 անդամներից միայն 1-ն է ներառվել նոր հանձնաժողովում:

Հարգելի՛ պարոն նախարար,

իհարկե լավ է, որ Դ. Գալոյանի արտագրությունների և ուրիշի առաջարկություններն իրեն վերագրելու փաստը ֆիքսվել է, և հիմա պիտի լուծում գտնեք, սակայն վատ է, որ ստում եք: ԽԾԲ-ական ու շահերի բախմամբ հանձնաժողովը նույնիսկ տեսականորեն չի կարող կողմնակալ չլինել, իսկ գործնականում անդամները իրենց բարեկամի արտագրությունների և նույնալեզու «copy paste»-ների 10%-ն են միայն ֆիքսել, այն էլ՝ մեր և մամուլի ճնշման պատճառով: Ուղղակի տեսե՛ք, թե ինչեր են արել:

Իսկ միգուցե Դուք չե՞ք իմացել Ձեր ստեղծած հանձնաժողովի կազմը, և ամեն ինչ Ձեր տեղակալ ու Դ. Գալոյանի «մտերիմ ընկեր» Գրիշա Թամրազյա՞նն է գաղտնի արել:

Շահերի բախումը և ԱԺ ամբիոնից կեղծ տեղեկատվությամբ դրա միտումնավոր կոծկումը այնքան բացահայտ են, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովն այժմ պարտավոր է քննել այս գործը և լուծումներ առաջարկել:

«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ