05 Ապրիլի, Կիրակի, 2020
KFC

Ես բանակցություններում միկրոհեղափոխություններ եմ նախաձեռնել․ Փաշինյան

C1107820-3FA3-4485-921D-BF95798336AB

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղի շուրջ բանավեճին ասաց․ «Եթե նախագահ Ալիևն ուզում է խորանալ պատմության մեջ, ապա ես կարող եմ հիշեցնել նրան, որ հայոց թագավոր Տիգրան Մեծի ժամանակներում Հարավային Կովկասում Ադրբեջան անվանումով երկիր գոյություն չի ունեցել։»

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չարժի խորանալ պատմության մեջ, քանի որ ոչ միայն մեր թվարկությունից առաջ, այլ նաեւ առավել ուշ ժամանակաշրջանում ադրբեջանական ժողովուրդ Կովկասում գոյություն չուներ։ «Պատմականորեն այստեղ ապրել են հայեր, վրացիներ, սակայն ոչ ադրբեջանցիներ»,- հավելեց նա։

«Ուստի ես չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ, որովհետև ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել, օրինակ, ՄԹԱ 400-րդ թվականից, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է»,-նշեց ՀՀ վարչապետը:

Ալիևի պնդմանը՝ թե ԼՂ-ն Ադրբեջանի մաս է և դա պատմական ճշմարտությունն է և 1805 թ.-ին Ղարաբաղի Իբրահիմ խանը համաձայնագիր է ստորագրել ռուսական կայսրության գեներալի հետ, Փաշինյանը հակադարձեց, նշելով, որ Կովկասյան բյուրոն որոշում կայացրեց, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, և այդ օրինական որոշումից հետո Իոսիֆ Ստալինի անձնական նախաձեռնությամբ այդ որոշումը Մոսկվայում փոխվեց: «Դա կարծես դավ էր Ստալինի, Լենինի և Աթաթուրքի միջև, և Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում: Ղարաբաղը մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային միության ձևավորման գործընթացում: Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք պետք է որոշենք՝ ո՞ր երկրի տարածքային ամբողջականության մասին ենք խոսում: Իմ հարցն այն է, որ Ադրբեջանը, դառնալով անկախ պետություն՝ ինչպե՞ս էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային միությունից նույն կերպ, ինչպես ԼՂ-ն դուրս եկավ»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ կարող են ասել, թե ինքը հիմա խոսում է մի պետության մասին, որը գոյություն չունի՝ ԽՍՀՄ-ի, բայց խորհրդային այն հանրապետությունը, որի կազմի մեջ էր ԼՂ-ն, նույնպես գոյություն չունի: «Գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, և դա ճշմարտություն է: Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց ԽՍՀՄ-ից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն և՛ ԽՍՀՄ-ից, և՛ Խորհրդային Ադրբեջանից»,-ասաց նա:

Պատասխանելով այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին Ադրբեջանի նախագահի պնդմանը՝ ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ 90-ականների կեսին Ադրբեջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովը հարցազրույց է տվել ռուսական թերթի՝ ասելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից՝ նրան իշխանությունից հեռացնելու նպատակով: «Դա, իմիջիայլոց, տեղի ունեցավ, քանի որ այդ իրադարձության հետևանքով Այաս Մութալիբովը հեռացվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնից»,-հավելեց Փաշինյանը:

Պատասխանելով Իլհամ Ալիևն անդրադարձին ՄԱԿ-ի Անվանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերին՝ Փաշինյանն ասաց․։

«Որն է եղել այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստը՝ առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար, դադարեցնել բռնությունն ու ռազմական գործողությունները: Եթե նայենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 884 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և դրա հետևանքով կորցրել է տարածքներ: Եվ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի հարգել Անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները, շատ կարևոր է նշել դա։

Փաշինյանը՝ նշեց, թե չի կարծում, որ ճիշտ մոտեցում է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջորդները յուրաքանչյուր անգամ կրկնեն նույն բանը։

«Դժբախտաբար, վերջին 25, անգամ 30 տարիներին մենք կրկնում ենք ամեն անգամ նույն բաները, և մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունը հոգնած կլինի լսել նույն բաները և ես կարծում եմ մեզ անհրաժեշտ է նոր գաղափարներ առաջ քաշել և ես ցանկանում եմ ասել, որ երբ ես դարձա վարչապետ հեղափոխության միջոցով, հասկացա, որ հնարավոր չէ 30 տարի տևած հակամարտությունը լուծել 1 կամ 2 քայլով։ Ես հասկացա, որ այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ունենալ հեղափոխություններ, և ես սկսեցի հեղափոխությունների գործընթացը։ Հաջորդ անգամ, երբ հնարավորություն ունենամ կամ խոսքը հասնի ինձ, Ձեզ կներկայացնեմ, միկրոհեղափոխությունների նշանակությունը ԼՂ բանակցային գործընթացում, որը նախաձեռնել եմ ես»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ