22 Փետրվարի, Saturday, 2020
KFC

Ահա, թե ինչ է փոխվել Նոր Հայաստանում: Դուք չգիտե՞ք ես ով եմ, հայտարարել է պատգամավորի որդին.

104909

Ինչպես ավելի վաղ մամուլը գրեց, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանի որդին, ամբողջ Տավուշի մարզը վախի մեջ է պահում: Թեև ՀՀ ոստիկանությունից հերքում են, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի որդին ջարդել է «Լվա ինքդ» ավտոլվացման կետի ապարատը՝ հափշտակելով ներսի գումարը, այնուամենայնիվ մարզաբնակներն այլ բան են ասում, ավելին կան ականատեսներ, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, նոյեմբերի 9-ին դեպք է տեղի ունեցել, որի մասին վարչապետի քաղաք՝ Իջևանի ու Նոյեմբերյանի իրավապահները շշուկով են խոսում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ փետրվարի 9-ին համայնքի ավտոլվացման կետերից մեկում մի հարբած քաղաքացի կոտրել է «Լվա ինքդ» ավտոլվացման կետի ապարատը, հափշտակելով միջի գումարը։ Ըստ իրավապահների շրջանում տարածված լուրերի, կողոպտիչն ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի որդի է եղել»:

Iravunk.com-ի տեղեկություններով, պարզվում է տեղի ունեցածն առաջին կոռեկտության սահմաններից դուրս քայլը չէ, Վահե Ղալումյանի որդին, դեռ ամիսներ առաջ, կոնֆլիկտի մեջ է մտել նաև տեղի ճանապարհային ոստիկանների հետ, հայտարարելով, որ ինչ կցանկանա կանի, ինչպես կցանկանա կվարի մեքենան: Դուք չգիտե՞ք ես ով եմ, հայտարարել է պատգամավորի որդին:

ՀԳ. Ահա, թե ինչ է փոխվել Նոր Հայաստանում, ընդամենը դեմքերը, բայց ոչ դեպքերը: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ