07 Ապրիլի, Երեքշաբթի, 2020
KFC

Զարմացած եմ առողջապահության նախարարի օրիգինալ մտքերից: Հակածխախոտային օրենքն այնքանով է արդյունավետ, որքան ծննդատուն փակելը. Խուրշուդյան /տեսանյութ/

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը. օրինագծի իրավական գնահատականն ու օրենքի կատարումն ապահովելու հիմնախնդիրները. նախագծի առավելությունն ու հնարավոր ռիսկերը այսօր «Հենարան» մամուլի ակումբում ներկայացրեցին «Եռամիասնություն հանուն զարգացման» Հասարակական կազմակերպության նախագահ, հասարակական գործիչ, իրավաբան Մամիկոն Խուրշուդյանը եւ հոգեթերապեւտ Մարատ Զաքրյանը:

 Հակածխախոտային օրենքը, Մամիկոն Խուրշուդյանի խոսքով`նույնքան արդյունավետ է, որքան ծննդատուն փակելը: «Ծննդատներ փակելը, ՁԻԱՀ-ի կենտրոն փակելը Նորքի ինֆեկցիոնին կպցնելը, պոլիկլինիկաների խայտառակ վիճակը, հոգեբուժարանների խնդիրները, ես ուղղակի զարմացած եմ առողջապահության նախարարի օրիգինալ մտքերից»,-նշեց Խուրշուդյանը՝ հավելելով, թե խնդիր կա ծխելու մշակույթի հետ կապված, եւ օրենքը, մի երկրում, որտեղ տղամարդկանց մոտ 60 տոկոսը ծխում է, խնդիր է ստեղծելու: 

Մանրամասները`տեսանյութերում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ