25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ուսանողի Տուն»` բնակության և կրթության հարմարավետ վայր ուսանողների համար

Աշխատելով երիտասարդների հետ, և ուսումնասիրելով հատկապես մարզային երտասարդների կարիքները, «Հզոր Միտք» երիտասարդական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է նմանատիպը չունեցող «Ուսանողի Տուն» ծրագիրը, որի շրջանակներում մարզերից եկած ուսանողների համար կստեղծվեն հարմարավետ բնակության վայրեր, կկազմակերպվեն ոչ ֆորմալ կրթական, ինտելեկտուալ և ժամանցային ծրագրեր։

Ծրագիրը հնարավորություն կտա լուծելու մարզերից եկած ուսանողների ոչ միայն կացարանային, այլև ուսման վարձերի, կրթաթոշակների, աշխատաշուկայում մրցունակ լինելու, տարատեսակ երիտասարդական հարթակներում ընդգրկվելու և մի շարք այլ խնդիրներ։

«Ուսանողի Տուն»-ը կհյուրընկալի 45-50 ուսանողների և միևնույն ժամանակ ոչ ֆորմալ կրթական, ինտելեկտուալ, ժամանցային ծրագրերին կմասնակցեն 90-100 ուսանող։

Ծրագիրը  օգնելու և խրախուսելու է մարզերից եկած ուսանողներին վերադառնալ և զարգացնել իրենց մարզերը։

«Ուսանողի Տուն» ծրագիրը շահույթ չհետապնդող, սոցիալական նախաձեռնություն է, որի գործունեության արդյունքում գոյացած գումարը ուղղվելու է ուսանողների նախաձեռնությունների կամ նորաստեղծ բիզնես գաղափարների հովանավորմանը։

 Ծրագրի բյուջեն կազմում է 20 մլն դրամ, որից 4 մլն դրամը ներդրվել է հիմնադիրների կողմից։ Ներկայումս, մենք փնտրում ենք համագործակից կազմակերպություններ, պետական կառավարման մարմիններ, որոնք մեզ կօգնեն ավարտել ուսանողների համար նախատեսված կացարանի շինարարական աշխատանքները։

Մեր տեսլականը՝

– Ստեղծել բնակության հարմարավետ վայր մարզերի ուսանողների համար;

– Ունենալ կրթված և մրցունակ  ուսանողներ նաև Երևանից դուրս;

– Ապահովել համաչափ  զարգացում  մարզերում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ