24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կատարեք Ձեր Սահմանադրական պարտքը, կանգնեցրեք այն ուժը, որը կլանելու է Հանրապետության ողնաշարը, որից հետո եւ բոլորիս. բաց նամակ ՀՀ նախագահին

Ֆեյսբուքյան օգտատեր Հրանտ Սարկիսովը բաց նամակ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին․

«Ինձ համար զարմանալի է Ձեր լռությունը, Ձեր անտարբերությունը։ Դուք՝ որպես Հանրապետության Նախագահ, Սահմանադրության երաշխավոր, այսպես ասված, Սահմանադրական Ֆիմիդիա՝ լռում եք։ Բառ անգամ չեք խոսում։

Մեծարգո պարոն Նախագահ, երեկ ՀՀ ԱԺ-ում Հանրապետության վարչապետը հայտարարեց եւ կարծես թե, հաստատեց, որ Դուք պետք է ստորագրեք ԱԺ, վիճելի, որոշումը։

Պարոն Նախագա՛հ, ասենք լո՞ւրջ։ Դուք՝ որպես Հայաստանի Հանրապետության գլուխ (The Head of State), ով ընտրվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով, ով նշանակում է կառավարության անդամներին ու վարչապետին, պետք է անեք այնպես ինչպես նա է ցանկանո՞ւմ։

Մեծարգո Պարոն նախագա՛հ, իմ շատ սիրելի պարոն Սարկիսսյան,Չեմ դիմում Ձեզ՝ որպես Ազգային ժողովի պատգմավորի օգնական, չեմ դիմում Ձեզ որպես կուսակցական, քաղաքականության հետ առնչվող որեւէ անձ, այլ դիմում եմ Ձեզ՝ որպես Հրանտ, ում հետ հանդիպել եք քանիցս ու տվել եք բարեկամական շատ խորհուրդներ։

Խնդրում եմ Ձեզ, կատարեք Ձեր Սահմանադրական պարտքը, կանգնեցրեք այն ուժը, որը կլանելու է Հանրապետության ողնաշարը, հպատակեցնելու է Հանարապետության Բարձր դատարանը, որից հետո եւ բոլորիս, կանգնացրեք Պետությունում իրավական Պետության բռնաբարությունը, այսպես էլ չի կարող շարունակվել։

Երբ որեւէ ճնշման տակ կայացվում է որեւէ որոշում, ապա այդ որոշումը չի կարող լինել ո՛չ լեգալ, ո՛չ էլ լեգիտիմ։

Պարոն Նախագահ, լիահույս եմ, որ Սահմանդրությամբ Ձեզ տրված լիազորությունների շրջանականերում եւ որպես Հանարպետության գլուխ, տերը կլինեք Սահմանադրական կարգին եւ Սահմանադրական հիմունքներին։

P.S.Երկվանից դեռ ուշքի չեմ եկել․․․

Երեկ ՀՀ խորհրդարանում ականտես եղանք իշխանության երկու ճյուղերի՝ Գործադիրի ու Օրենսդիրի կողմից երրորդ ճյուղի՝ Դատականի, բռնազավթմանը»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ