13 Հուլիսի, Երկուշաբթի, 2020
KFC

Սահմանադրական դատարանը գործող իշխանությունների ո՞ր բարեփոխումն է տապալել. Էդմոն Մարուքյանը՝ Վահագն Հովակիմյանին

mhm0134784.thumb

ԱԺ արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զեկուցող Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե Սահմանադրական դատարանը գործող իշխանությունների ո՞ր բարեփոխումն է տապալել:

«Երբ ասում եք, որ քաղաքացիները ցանկանում են փոխվի, ապա ուզում եմ իմանալ, թե որքան քաղաքացի է դիմել Սահմանադրական դատարան և բախվել անարդարության: Երրորդ՝ լավ, եթե որոշել եք, որ այս յոթ դատավորի նման ճանապարոհով լիազորությունները դադարեցնել և ուղարկել տուն, ինչո՞ւ դա չեք անում այս դահլիճում, և մարդկանց եք ուղարկում հանրաքվեի, երեք-չորս ամիս երկիրը մտցնում եք ընտրական պրոցեսների մեջ, և նախկին իշխանություններին հնարավորություն եք տալիս մասնակցելու քարոզարշավին և վերաիմաստավորել, վերակենդանանալ»,-ասաց նա:

Վահագն Հովակիմյանը նկատեց, որ այնպիսի տպավորություն ունի, որ Էդմոն Մարուքյանը չի լսել իր ելույթները: Նա նշեց, որ խոսքը տասնյակ տարիներ Սահմանադրության երկրորդ հոդվածը անտեսված լինելու մասին է: «Դուք այն ժամանակ, երբ իրավապաշտպան գործունեությամբ եք զբաղվել, հենց այդ երևույթի դեմ եք պայքարել: Հանրությունը չի վստահում այս Սահմանադրական դատարանին»,-ասաց նա և նշեց, որ չի կարող Սահմանադրական դատարանը լինել ժողովրդի իրավունքի իրացման մարմինը:

 

Շարունակելով արձագանքը՝  Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես Ձեզ քաղաքական հարց եմ տալիս, որ այդ լուծումը կարող եք այստեղ տալ, ինչո՞ւ եք ժողովրդին ուղարկում տեղամասեր: Դուք ասում եք, որ Սահմանադրական դատարանը չի խանգարել գործող իշխանություններին, չի միջամտել: Երբ ասում եք մարդիկ չեն վստահում՝ դա վերաբերում է առաջին, երկրորդ ատյանի դատարաններին»:

Վահագն Հովակիմյանն ասաց, որ իր ելույթն այն մասին էր, որ Սահմանադրական դատարանն իր էությամբ, որոշ անդամների քաղաքական գործունեությամբ՝ զբաղված է բարեփոխումները խանգարելով, կանգնեցնելով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ