26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ազատություն TV-ի նման գործելաոճը խախտում է ոչ միայն մասնագիտական էթիկան, այլև նպաստում ատելության խոսքի տարածմանը․ Մեդիա պաշտպամ

Ազատություն TV-ի կիրակնօրյա թողարկմանը Հրայր Թամրազյանի հյուրերն էին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը։ 

Հրայր Թամրազյանը վերջին հյուրին ներկայացնելիս, նշեց՝ «Մեր բացառիկ հյուրն է»։ Մեր մշտադիտարկումների արդյունքում բազմիցս արձանագրել ենք, որ նախկին իշխանության ներկայացուցիչներին Ազատությունն իսկապես բացառիկ անգամներ է եթեր տրամադրել։

Թամրազյանը 1,5 ժամ խոսեց հիմնականում Հրայր Թովմասյանից։ Իհարկե, վերջին օրերին ամենաքննարկվող իրադարձությունը հենց ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն էր, բայց պետք է նկատել, որ ոլորտում երկարամյա փորձ ունեցող լրագրողն անցնում էր մասնագիտական էթիկայի սահմանները՝ ակնհայտորեն ցույց տալով իր վերաբերմունքը, Թամրազյանը չէր խուսափում անգամ որակում տալուց։

Զաքարյանի հետ զրույցում Թամրազյանն ասաց․ «Ձեր կուսակցական անդամներից մեկն իրեն գիտունի տեղ է դրել, դասեր է տալիս աջուձախ»։ Թամրազյանի կիրակնօրա թողորկումները մշտապես աչքի չեն ընկնում չեզոքությամբ, բայց նկատում ենք, որ ամեն կիրակի ատելության չափաբաժինն ավելանում է։ Թամրազյանը պնդում էր անում՝ «Ձեր իշխանությունների օրոք են բանակում կոռուպցիոն դեպքեր եղել» ու հյուրին հարցնում՝ «Ինչպես կարող եք դուք համարել, որ ամեն ինչ սև է, միթե դրական փոփոխություններ չկան»։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, սակայն, չհիշեցրեց, որ «սևերի ու սիտակների» թեզը առաջ են քաշել հենց ներկա իշխանությունները։ Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցն էլ վերածվեց բամբասանքի։ «Ասում են՝ ՍԴ նախագահը գնացել է արտերկիր, հանդիպումներ է ունեցել և նույնիսկ ենթադրություններ կան, որ կարող է գնացել է Ռուսասատան։ Ինչ կասեք, ինչ գիտեք»։ Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանեց․ «Մենք ողջամիտ կասկածեր ունենք, որ Հրայր Թովմասյանն իր պաշտոնն օգտագործում է․․․ վերջերս նայեցի իրենց հեռուստակերություններում և լրատվական կայքերում, բոլոր հյուրերը թեքվում էին և ասում՝ Հրայր, քայլ արա»։ Այնուհետ խոսեցին ՍԴ նախագահի կենսագրությունից՝ որտեղից է սկսել, ուր հասել, ինչպես։ Մասնագիտականից բացի, զրույցը խնդիրներ ուներ մարդկային, տղամարդկային մակարդակում։  Առաջին հյուրի հետ ևս  Թամրազյանը հիմնականում խոսեց ՍԴ նախագահից։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրագրողական նման գործունեությունը։ Հարցազրույցների նպատակը պետք է լինի ոչ թե լրագրողի անձնական «համակարանքներն ու հակակրանքները» ցուցադրելը, այլ խոսքի հնարավորություն ընձեռելով բոլոր կողմերին փորձել բացահայտել ճշմարտությունը։ Ազատություն TV-ի նման գործելաոճը խախտում է ոչ միայն մասնագիտական էթիկան, այլև նպաստում ատելության խոսքի տարածմանը։ Հուսով ենք՝ Հեռուստատեսության և ռադիոյի հնաձնաժողովը կանդրադառնա նաև Ազատություն TV-ի խնդիրներին։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ