26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ խորհրդի նիստը չկայացավ. «Իմ քայլը» խմբակցությունը խնդրեց հետաձգել

ԱԺ խորհրդի նիստը չկայացավ, նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա վաղը: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցությունից միջնորդություն է եղել նիստը հետաձգել եւ հարցը քննարկել վաղը. «Բոլորս համաձայն էինք, կոնսենսուս կար, դրա համար նիստը հետաձգվեց»:

Իմ քայլը պատճառ չի ներկայացրել, ուղղակի նախագծի հեղինակը խնդրել է հետաձգել նիստը:

Եթե վաղը նիստը տեղի ունենա, փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա:

Ինչ վերաբերում է քննարկվելիք նախագծի բովանդակությանը, Մարուքյանը հայտնեց, որ բազմաթիվ մտահոգություններ ունեն իրավունքի գերակայության սկզբունքները պահպանելու հետ. «Նախագիծն իր մեջ առերեւույթ հակասահմանադրական նորմեր է պարունակում: Արդեն եղածն ուսումնասիրելով՝ դեմ ենք: Սակայն պատրաստ ենք լսել հեղինակի հիմնավորումները»:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր հերթին նշեց, որ տեխնիկական շտկման խնդիր կար:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ բովանդակության հետ խնդիրներ կան, Սիմոնյանը նշեց, թե չի կարծում:

ԱԺ փոխխոսնակը չի բացառում, որ քննարկումների փուլում ընդդիմադիրները կարող են միանալ իրենց նախաձեռնությանը, քանի որ այն եւս մեկ շանս է կորդինանտների շտկման համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ