26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ծառուկյան” հիմնադրամը խախտել է օրենքը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է,, որ կառավարությունը, ուսումնասիրելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) դիմումը, գտել է, որ “Ծառուկյան” բարեգործական հիմնադրամը խախտել է “Բարեգործության մասին” օրենքը:
Ըստ թերթի աղբյուրների, կառավարությունը դիմել է կապի եւ տրանսպորտի նախարարությանը, որպեսզի այստեղ համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Փաստաթղթում, ըստ նույն աղբյուրների, նշված է, որ “Ծառուկյան” հիմնադրամը վերոնշյալ օրենքի 5 կետ է խախտել: Խնդրի մասին զեկուցել են նաեւ տնտեսական մրցակցության հանձնաժողովին, ուր եւս Պալաչը դիմել էր:

Վերջինիս պատկանող “Քինգ դե լյուքս” ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը, սակայն, թերթի թղթակցին հայտնել է, որ որեւէ պաշտոնական գրություն ինքը դեռ չի ստացել, թեեւ սպասում է դրան: Դալլաքյանը նաեւ հայտնել է, որ ընկերության վարորդները մտադիր են այս ուրբաթ օրը փակել Աբովյան-Երեւան մայրուղին եւ վերսկսել գործադուլը, որ դադարեցրել էին անցյալ շաբաթ: Ինքը` Պալաչը, ըստ Դալլաքյանի, դեռ Հայաստան չի վերադարձել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ