29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ատելության խոսքի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլորը`սկսած վարչապետից. փաստաբան

download (4)

«Եթե այդ քաղաքական ուժը այն տրամադրություններն ունի, որ իրականում բռնություն չի կարելի քարոզել, ատելության մթնոլորտը չպետք է լինի, իրենք բոլորը պետք է զուսպ լինեն եւ չափեն իրենց գործողություններն ու խոսքը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝    անդրադառնալով Երեւանի ավագանում «Իմ քայլը» խմբակցության ավագանի Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը հաջորդած արձագանքներին:

Փաստաբանը շեշտում է ՝ ատելության խոսքի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլորը՝ վերից վար:

«Ես գտնում եմ, որ պետք է ենթարկվեն պատասխանատվության բոլոր նրանք , ովքեր բռնության կոչեր են անում եւ այս ատելության մթնոլորտն են ձեւավորում, որպեսզի վերջին հաշվով այս ամենը դադարի, բայց բոլորը՝ սկսած ամենաբարձր պաշտոն զբաղեցնողից»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Տվյալ իրավիճակում փաստաբանը չի կարծում, որ միայն Հենրիկ Հարթենյանի՝ անթույլատրելի վարքագիծը պետք նաեւ իրավական գնահատական ստանա՝ նշելով, որ դա կլինի տվյալ երիտասարդին քավության նոխազ դարձնել,  որովհետեւ, փաստաբանի խոսքով, այդ երիտասարդը միակը չէ, որը նման կոչեր է անում:

«Մյուսները շատ ավելի վատ բաներ են արել եւ, երբ ես ասում եմ մյուսներ, ես նկատի ունեմ վարչապետից սկսած՝ բարձր պաշտոն զբաղեցնող անձինք էլ բռնության կոչեր են արել եւ դրա համար պատասխանատվության չեն ենթարկվել: Այս պարագայում, երբ, այո, քողարկված բռնության կոչ ունենք, ինձ համար անընդուն կլինի, եթե միայն  նա ենթարկվի պատասխանատվության: Պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլորը»:

Անդրադառնալով դիտարկմանը, արդյոք իմքայլական երիտասարդի կոչը վկայությունը չէ այն բանի, որ վարչապետ Փաշինյանի նշած ատելության խոսքը եւ հիբրիդային պատերազմը , որոնք ըստ Փաշինյանի ուղղվում են իր կնոջ եւ դստեր դեմ, տվյալ դեպքում ՍԴ նախագահի ընտանիքի անդամների դեմ չեն կիրառվում, Լուսինե Սահակյանն արձագանքեց. «Ես չեմ նկատել այնպիսի լրատվություն կամ տեղեկություն կամ խոսք , որ ատելություն կամ  բռնություն տարածող լինի վարչապետի ընտանիքի անդամների նկատմամբ, եղել են կոնկրետ փաստեր լրատվամիջոցներում կամ անձանց ֆեյսբուքյան էջերում, օրինակ ավտոմեքենայի հետ կապված , բայց այդ  ատելության եւ բռնության մթնոլորտը ձեւավորվում է միայն տվյալ քաղաքական ուժի եւ նրա աջակիցների կողմից :  Ես, համենայն դեպս, համատարած հակառակ երեւույթը չեմ տեսել, եզակի դեպքեր, իհարկե, կան»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ