25 Փետրվարի, Երեքշաբթի, 2020
KFC

Հայհոյանքի մշակույթը դուր է գալիս իշխանություններին․ Էդմոն Մարուքյան

Edmon-Maruqyan-571x375

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․

««Լուսավոր Հայաստանի» հետևորդներն ու համակիրները հաճախ հարցնում են, թե արդյո՞ք տեսնում ենք մեր հասցեին գրված հայհոյախառն մեկնաբանություններն ու վիրավորանքները։ Եվ, եթե տեսնում ենք, ապա ինչպե՞ս ենք վերաբերվում ստեղծված իրավիճակին։

Հարցադրման համատեքստում ուզում եմ արձանագրել հետևյալը. ոչ միայն տեսնում ենք, այլ նաև ցավով արձանագրում, որ սա է հեղափոխության թվացյալ պաշտպանների իրական դեմքը:

Ի հակադրություն այդ որակի՝ մեր հետևորդները զուսպ են ու քաղաքավարի։ Նրանք, որպես կանոն, զբաղված մարդիկ են ու Ֆեյսբուքում «հերոսանալու» ժամանակ ու կարիք չունեն։

Մեր գաղափարակիցները լուռ հետևում են և վստահաբար օր օրի շատանում։ Այլընտրանք չի կարող լինել, քանի որ մեր դավանածը հանդուրժող, այլատյացությունը բացառող, լայնախոհ և պարկեշտ մարդու տեսակն է՝ լուսավորական գաղափարներով ոգեշնչված։

Այս ամենի վերաբերյալ իմ ուղերձը հետևյալն է. ընկերնե՛ր, մի՛ անհանգստացեք, ոչինչ չի կարող մեզ ետ պահել մեր ընտրած ճանապարհից և, հատկապես, ֆեյսբուքյան ամբոխային դրսևորումները, որոնք չեն գերազանցում մի քանի հարյուրը։

Ի դեպ, հայհոյանքի այս մշակույթը, կարծես թե, դուր է գալիս իշխանություններին, նրանք ոչինչ չեն անում ատելության խոսքը նվազեցնելու ուղղությամբ։ Իսկ եթե դուր է գալիս, ապա թող վայելեն մարդակերության այս ժամանակավոր խրախճանքը։

Վերջաբանը տխուր է լինելու և առաջին հերթին՝ հենց կառավարող թիմի համար, քանի որ տարերային աղմուկ-աղաղակը որպես կանոն ապաքաղաքական է, ո՛չ սկզբունք ունի և ո՛չ էլ տրամաբանություն։ Ինչ-որ մի օր այն փոխելու է իր սլաքները՝ շարժվելով այն ուղղությամբ որտեղից սկիզբ է առել ու սաղմնավորվել»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ