29 Փետրվարի, Saturday, 2020
KFC

«Պետոյին անվանում են Նատաշկա, որը չափից շատ լափելու պատճառով կորցրել է կանացի գրավչությունը» . ո՞րն է Նիկոլի հմայքի գաղտնիքը

nikol

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրակն ընկնում իր նախկին դիրքորոշումների եւ հայտարարությունների ձեռքին: Ինչպես հանրությանը տված խոստումները կարմիր գծերի, տեսախցիկների, կախարդական փայտիկի, թռիչքային զարգացման, ներդրումների, ներգաղթի, կուտակային կենսաթոշակի հարցում, այնպես էլ անձնավորված թիրախավորումները շատ բան են պատմում վարչապետ դարձած անձի որակների՝ երեկվա եւ այսօրվա բարոյական նշաձողի մասին:

Պետոյին անվանում են Նատաշկա, որը չափից շատ լափելու պատճառով կորցրել է կանացի գրավչությունը. այս եւ նմանատիպ որակումները Նիկոլ Փաշինյանի ոճի մեջ են եւ երեկ, եւ այսօր: Ի վերջո, ո՞րն է Նիկոլի հմայքի գաղտնիքը, երբ ամենավերջին վիրավորանքների արժանացած անձը սիրատոչոր հայացքով եթերում «խաղեր է տալիս» «իր սրտի վարչապետի» հետ: Մեկնաբանությունները թողնենք ընթերցողին: 

Այսպես. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2010թ. հունվարից 2011թ. մայիս եղել է ազատազրկված՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Ազատազրկման ժամանակահատվածում Փաշինյանն իր www.nikol.am կայքում հրապարակել է հոդվածներ՝ անդրադառնալով ներկա և նախկին պաշտոնյաների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, դեսպանների, լրագրողների և այլ տարբեր անձանց գործունեությանը, որոնց մի մասի հետ ներկայումս վարչապետի կարգավիճակում ճանապարհ է անցնում, որոնք արտատպվել են իր ընտանիքին պատկանող armtimes.com կայքում։

«Ռետրո մամուլ» շարքի շրջանակներում antifake.am-ը  ներկայացրել է այդ հրապարակումներից մի քանիսը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներկայումս Հանրային հեռուստաընկերության Լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը զբաղեցնող Պետրոս Ղազարյանին, որի վերաբերյալ, սակայն, Փաշինյանն այն ժամանակ ունեցել է տրամագծորեն տարբերվող կարծիք։

«Это нам дали 15 суток!!!» հրապարակման մեջ Փաշինյանը գրում է.

«Նախօրեին ՄԻՄՖ նախագահ Սուեր Բելասսենի հետ հարցազրույցի ժամանակ Դոդի Պետոն նրան տեղյակ պահեց, թե Հայաստանում «ընդդիմությունը» եվրոպացիներին անվանում է «եվրոյոնջա»: Դոդի Պետոն մոռացավ եթերից բողոքել, որ այդ նույն «ընդդիմությունը» իրեն, այսինքն` Դոդի Պետոյին Դոդի Պետո է անվանում: Նաեւ համարում է Հայաստանի թիվ մեկ նատաշկա, որը, սակայն, չափից շատ լափելու պատճառով կորցրել է իր կանացի գրավչությունը եւ վաղուց հատել է այն սահմանը, որից հետո անվանվում են պառվաբոզ: Նույնը կարելի է ասել նաեւ Դոլար Արմենի մասին, որ նախօրեին ամրացրեց առաջատարի իր դիրքերը` չոլի պուտանկեքի հիթ-շքերթում»:

Այսօր Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերությունում իր «հնարավորությունների շրջանակներում» եթերն օգտագործում է Նիկոլ Փաշինյանի անձնական պրոպագանդայի և վերջինիս ընդդիմախոսների հակաքարոզչության համար, հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունն օգտագործում է հօգուտ Նիկոլ Փաշինյանի կողմնակալ լրատվություն մատուցելու համար։ Այն նույն Նիկոլ Փաշինյանի, ով 1 տասնամյակ առաջ իրեն բնորոշել է վերը նշված բառերով։

1580032208_Screen Shot 2020-01-26 at 13.34.41

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ