26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լոնդոնում Համահայկական բացօթյա փառատոնին կմասնակցի Սերժ Սարգսյանը

Հուլիսի 29-ին Լոնդոնում Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիո թևի նախաձեռնությամբ տեղի կունենա  երկրորդ Համահայկական բացօթյա փառատոնը` “Armenan street festival”:

Փառատոնին  իր մասնակցությունն է բերելու  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես Henaran.am-ի հետ զրուցում նշեց կոմպոզիտոր, երգեհոնահար Արթուր Բոբիկյանը, այս փառատոնի   նպատակն է  եւս մեկ անգամ համախմբել Լոնդոնում ապրող հայերին և  լոնդոնցիներին ցույց տալ հայկական մշակույթի գոհարները :

Լոնդոնում  ոչ պաշտոնական տվյալներով  այսօր ապրում է մոտ 30 հազար հայ: Այստեղ գործում է երկու հայկական  եկեղեցի:

Կոմպոզիտոր, երգեհոնահար Արթուր Բոբիկյանը, ով ստեղծագործում է Լոնդոնում այս տարի ևս մասնակցություն է ունենալու փառատոնին :Վերջինս  մեզ հետ զրույցում նշեց ,որ առաջին բացօթյա փառատոնը անցյալ տարի ռեկորդային 2400 մարդ էր հավաքել և սա այն դեպքում, երբ փառատոնի ընթացքում վեց  ժամ շարունակ անդադար անձրև է տեղացել. “Ժամանակն է եկել ,որ մենք մեր մշակույթը ցույց տանք այս երկրում ,սա լուրջ քարոզչություն է ու հայկական արվեստին  ծանոթանալու հիանալի միջոց”,-հավելեց Ա.Բոբիկյանը:

Ի դեպ, Լոնդոնի քաղաքապետարանը փառատոնի անցկացման համար փակել է Iverna Gardens-ի տարածքը, որտեղ նաև հայկական եկեղեցին է տեղակայված, իսկ հարևանությամբ Հայաստանի դեսպանատունն է:

Փառատոնի կազմակերպիչ Հայ Առաքելական  եկեղեցու Մեծ Բրիտանիո թևի  առաջնորդ գերաշնորհ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը Henaran.am-ին ասաց, որ փառատոնը  յուրօրինակ տոն է դառնալու, քանի որ ողջ օրը հնչելու է հայկական երաժշտություն , մատուցվելու են հայկական ավանդական ուտեստներ, կազամակերպվելու են հայկական խաղեր: Փառատոնը եզրափակելու է   կոմպոզիտոր Արթուր Բոբիկանի և Անաիս Հեղոյանի   համատեղ համերգը , որը տեղի կունենա   Լոնդոնի սուրբ Սարգիս եկեղեցում : Հնչելու են բացառապես  հոգևոր երգեր ու շարականներ:

“Մեր արվեստն ու մշակույթը շատ ասելիք ունեն, իսկ Լոնդոնի հանդիսատեսը լավագույնս դա կընդունի ու կհասկանա”,- հավելեց գերաշնորհ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ