20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փնթի ու թափթփված կառավարում արդեն 2 տարի։ Մեր երկիրը մտել է ցնցումների, անկանխատեսելի իրադարձությունների, անորոշության, անկառավարելիության շրջան․ Հրապարակ

Առաջին հայացքից միմյանց հետ ի՞նչ կապ ունեն սպանդանոցների դեմ բողոքի ալիքը, ծննդատների փակման դեմ պայքարը, Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը, «Էրեբունի պլազայում» զինված ահաբեկչի հայտնվելը։ Բայց սրանք հունվարի 1-ից մինչեւ 23-ն ընկած կարճ ժամանակաընթացքում մեր երկրում կատարված իրադարձությունների համառոտ թվարկումն են, որը վկայում է միայն մի բանի մասին․ մեր երկիրը մտել է ցնցումների, անկանխատեսելի իրադարձությունների, անորոշության, անկառավարելիության մի շրջան, որի դրսեւորումները կարող են շատ տարբեր լինել։

Եվ մեր հասարակությանը պատել է վտանգի, անապահովության, տագնապի մի զգացում, որը թույլ չի տալիս վստահ լինել վաղվա օրվադ, երեխաներիդ ապագայի, երկրիդ հեռանկարի հարցում։ Մենք կարող ենք, իհարկե, սպանդանոցների մասին որոշումը բացատրել անասունների մորթի կարգավորման անհրաժեշտությամբ, ծննդատների փակվելը՝ ավելի լավ ծննդօգնություն ունենալու ցանկությամբ, ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանությունը՝ նրա թույլ պսիխիկայով, իսկ երեկվա ահաբեկչական գործողությունը համարել զավեշտական մի շոու։

Բայց երբ այդ եւ համանման իրադարձությունները դասավորում ես մի շարքում՝ Ամանորի տոներին հաջորդած օրերի հարահոսում, հասկանում ես, որ դրանց մեջ որոշակի տրամաբանություն եւ մեսիջ կա՝ ուղղված մեզ բոլորիս։ Դրանց մեջ ամփոփված է այն փնթի ու թափթփված կառավարումը, որին հանձնված է մեր երկիրն արդեն մոտ 2 տարի։ Դա այն պղտոր հայելին է, որի մեջ ամեն օր նայում են մեր հասարակությունն ու իշխանությունը՝ չունենալով որեւէ ծրագիր ու տեսլական։ Վերջապես, գուցե սրանք վերեւից եկող այն ազդակներն են, որ զգուշացնում են մեզ ավելի մեծ վտանգների ու այսպես ապրելու անթույլատրելիության մասին։ Գուցե սա ահազանգ է, որը, ցավոք, տեղ չի հասնում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ