26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ցույց տվեք՝ որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը․ անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա, կրակել /տեսանյութ/

Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն։ Բիզնես կենտրոնը շրջապատել են ոստիկանները։ Զինված անձը նաև ավտոմատով կրակել է։ Այս պահի տվյալներով վիրավորներ կարծես չկան։ Շենքը շրջպատել են ոստիկանները։ Շենքում կան գրասենյակներ։ Ըստ նախնական տեղեկությունների, նա պատանդառել է շենքի առաջին հարկում գտնվողներին։

Նա պահանջներ է ներկայացնում։

Ժամանել է Ալֆա ջոկատը։ ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնեցին, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները. ահազանգը ստացվել է ժամը 14:38-ին։

TV5-ի լրագրող Ագնեսա Խամոյանը Facebook-ի իր էջում գրել է, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում տարօրինակ վարքագծով տղամարդը կրակել է ներսում:

ենց նոր Էրեբունի Պլազայում աշխատող անձը մեզ տեղեկացրեց, որ ըստ իրենց հասած լուրերի, ավտոմատով անձը մտել է հյուրանոց և ասել է՝ ցույց տվեք՝ որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Այս մասին հայտնում է Հրապարակը, նշելով, թե իրենց զրուցակիցը ասաց, որ ինքը վերելակով բարձրանալիս է եղել և սկսել է կրակոցներ արձակել։ Հիմա իրենց ասվել է, որ դուրս չգան գրասենյակներից, ներսում մնան, մինչև կպարզվի, թե զենքով անձն ով է, որտեղ է, ինչքանով է վտանգ ներկայացնում շենքում գտնվողների համար։ Զինված մեծ ստորաբաժանում է բերվել Էրեբունի Պլազայի մոտ»։

Նշենք, որ այս պահին ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ կան դեպքի վայրում, այստեղ են նաև կարմիր բերետավորները, ինչպես նաև Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Ռոբերտ Քոչարյանի որդին հայտնել է, որ երկրորդ նախագահի գրասենյակը չի տուժել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ