19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունում այդ առումով միասնական տեսակետ չկա, ես ինքս այդ կապակցությամբ ձևավորված տեսակետ չունեմ. վարչապետը` առողջապահական ապահովագրության նոր հարկատեսակի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով անդրադառնալ համապարփակ բժշկական հայեցակարգին, որով նախատեսվում է առողջապահական հարկատեսակի ներդրումը` վեց տոկոսի չափով:

Նա վարչապետից հետաքրքրվեց, թե արդյունավետ է համարում հայեցակարգով առաջարկված մոդելը, երբ չբավարարող ֆինանսավորման ամբողջ բեռը դրվելու է աշխատող մարդկանց վրա և արդյո՞ք այդ բեռը տանելի է համարում: Նա նաև հարցրեց, թե ինչո՞ւ հարկային օրենսգրքի շրջանակներում այդ հարցը չի վերանայվել:

Խաչատրյանը խնդրեց վարչապետից այդ հարկատեսակի վերաբերյալ հայտնել իր անձնական վերաբերմունքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառաարությունում այդ առումով միասնական տեսակետ չկա: «Մենք ձևակարեպել ենք մեր խնդիրը և դա հետևյալն է, որ ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է, այսպես ասած, հիվանդանոցի դռներին մնա, և մենք պետք է լուծենք խնդիր, որ բոլոր քաղաքացիներն ունենան պատշաճ առողջապահություն: Կառավարությունում բանավեճի մթնոլորտը միշտ առկա է և դա լավ է, և ես ինքս ձևավորված տեսակետ այդ կապակցությամբ չունեմ»,-ասաց նա:

Նա նկատեց, որ եկամտահարկի փոփոխություն է տեղի ունեցել և այն շարունակվելու է, առնվազն դառնալու է 20 տոկոս միասնական: «2020 թվականի հունվարի մեկից եկամտահարկի փոփոխությամբ և գումարած նրան, որ նվազագույն աշխատավարձն ավելացել է, հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներն առանց աշխատավարձի դրույքաչափերի փոփոխությամբ ամեն ամիս 2,5 միլիարդից 4 միլիարդ դրամ հավելյալ տնօրինվող գումարներ են ունենալու: Ես կարծում եմ, որ քաղաքացիները շատ էական ֆինանսական աջակցություն են ստացել վերջին մեկուկես տարվա ընթացքում»,-ասաց նա:

Արկադի Խաչատրյանը նկատեց, որ հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում մինչև 150 հազար դրամ ստացողների համար էական փոփոխություն չկա և նրանց համար զգալի և դժվար տանելի ազդակ կլինի այդ վեց տոկոսը: Վարչապետը կրկին շեշտեց, որ ոչ մի մոդել այս պահին չի ընտրվել: «Ոչ ամենալավագույն մոդելն է ընտրվել, ոչ՝ վատագույն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ