23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

«Էս հեղափոխությունից էլ եմ հիասթափված, սա երկիր չի դառնա, գնալու եմ». Հրապարակ

2099762

Ողջ ճանապարհին տաքսու վարորդը բարձր հառաչում է եւ դիմացի հայելու մեջ գաղտագողի նայում իմ ուղղությամբ՝ հույսով, որ կհարցնեմ՝ ի՞նչ է պատահել։ Ես համառորեն լռում եմ՝ իմ հոգսն ինձ հերիք է, ուրիշի հոգսին էլ գործի բերումով եմ ծանոթանում, օտար՝ 5 րոպեանոց ուղեկցի հոգսերի մասին լսելու ցանկություն չունեմ։ Բայց չի ստացվում, տաքսիստը կորցնում է համբերությունը եւ սկսում մենախոսել։ Չափից դուրս նյարդային է։ Խառնափնթոր ու անհստակ խոսքից հասկանում եմ, որ դժգոհ է իր կյանքից, երկրում տիրող վիճակից, իշխանություններից։

Բայց իր դժգոհության սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառները կարծես այնքան էլ չի զանազանում։ Գլխավոր դժգոհության պատճառը բալային համակարգն է։ Ասում է․ «Առանց էդ էլ մի կերպ էինք փող աշխատում՝ գործը պակասել է, ամբողջ օրը մտածում եմ՝ ոնց պահեմ ընտանիքս, առաջ տուգանքների մասին էի մտածում, հիմա վարորդականից զրկվելու վտանգն էլ կա»։

Ասում է․ «Շատ զգույշ եմ վարում, վախենում եմ երկրորդ գծից մարդ վերցնել, որ բալ չհանեն, բայց ո՞նց աշխատեմ էդ դեպքում, ո՞նց հաճախորդ վերցնեմ»։ Բողոքում է, որ բոլորի նկատմամբ նույն կանոններն են կիրառում՝ գործից տուն վարողների եւ ամբողջ օրը տաքսի քշողների։ Հետո սահուն անցնում է քաղաքում երթեւեկության վիճակին, խցանումներին, վատ վարորդներին, ավտոկայանատեղիների պակասին։ Մի խոսքով՝ կյանքը կյանք չի։ «Էշ խելքս ասա, որ չեմ գնում երկրից։ Երեք տեղից կանչում են՝ քավորս, աներս, մանկության ընկերս։ Ասում են՝ արի, քո նման աշխատող մարդուն ձեռից ձեռ կխլեն։ Մնացել եմ՝ իբր հայրենասեր եմ, իբր Հայաստանից դուրս չեմ կարա ապրեմ։ Բայց դե, սենց հնարավոր չի՝ գնալու եմ։ Էս հեղափոխությունից էլ եմ հիասթափված։ Սա երկիր չի դառնա»,- մենախոսում է վարորդը՝ տխուր մտքերի տեղիք տալով։ 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ