26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եվ ոչ մի ցավակցական․ պետական կառույցները լռում են

Հունվարի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստը ցնցեց  հայ հանրությունը։ Երիտասարդ պետական գործչի՝ հրազենային վիրավորումով անժամանակ մահվան փաստը բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Այդուհանդերձ, ՀՀ իշխանությունները, պետական կառավարման որևէ կառույց՝ ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ էլ իրավապահ մարմինները՝ ՀՔԾ, դատախազություն,  Ազգային անվտանգության ծառայությունը ցավակցական ուղերձ անգամ չեն հղել ԱԱԾ նախկին տնօրենի առեղծվածային մահվան առիթով։ Իրենց ցավակցությունն են հայտնել ընդամենը ՀՀ նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը և առանձին հասարակական-քաղաքական գործիչներ։

Ստացվում է, որ պետական կառավարման համակարգի մարմինները լռում են և մինչ այժմ անգամ ցավակցական ուղերձ չեն հղել  պետական գործչի մահվան դեպքով, ով զբաղեցրել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ