27 Փետրվարի, Հինգշաբթի, 2020
KFC

«1 տար­վա ըն­թաց­քում այս խորհր­դա­րա­նը հասց­րել է ա­վե­լի շատ կտր­վել ժո­ղովր­դից, քան ՀՀԿ մե­ծա­մաս­նու­թ­յու­նը 10 տար­վա ըն­թաց­քում»

3A154804-E3E9-4793-A72E-BBF511FDDAF8

Հա­յաս­տա­նի մայր օ­րեն­քը հեր­թա­կան ան­գամ փո­փո­խու­թյան է են­թարկ­վում։ Տե­սա­կետ է ար­դեն հն­չում, որ այս բա­րե­փո­խում­նե­րով Նի­կոլ Փա­շի­նյա­նը ցան­կա­նում է իր իշ­խա­նու­թյունն ա­վե­լի ամ­րապն­դել։ ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր, ՀՀԿ ան­դամ ՄԱՐ­ԳԱ­ՐԻՏ Ե­ՍԱ­ՅԱ­ՆԻ հետ «Ի­րա­տե­սը» զրու­ցեց այս և այլ խն­դիր­նե­րի շուրջ։

-Ձեր կար­ծի­քով ո՞րն է սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հիմ­նա­կան նպա­տա­կը, ին­չի՞ է ձգ­տում իշ­խա­նու­թյու­նը։
-Ա­ռայժմ շատ տե­ղե­կու­թյուն­ներ չու­նեմ այդ փո­փո­խու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ։ Կա­րող եմ ըն­դա­մե­նը են­թադ­րել, որ ամ­բող­ջա­կան բռ­նա­տի­րա­կան իշ­խա­նու­թյուն հաս­տա­տե­լու հա­մար իշ­խա­նու­թյա­նը գոր­ծող Սահ­մա­նադ­րու­թյու­նում ո­րոշ կե­տեր չեն բա­վա­րա­րում։ Թե­պետ նաև չեմ հաս­կա­նում՝ ինչ ի­մաստ ու­նի 20 տա­րում 4-րդ ան­գամ Սահ­մա­նադ­րու­թյուն փո­խել։
-Մինչ այդ իշ­խա­նու­թյու­նը Սահ­մանադ­րու­թյան «պահ­պան­նե­րին» է ցան­կա­նում փո­խել։ ՍԴ-ի շուրջ ի­րա­վի­ճա­կը գնա­լով ա­վե­լի է սր­վում, դա­տա­վոր­նե­րին ան­գամ կոմպ­րո­մատ­նե­րով են սպառ­նում։ Ի վեր­ջո, ին­չու՞ է Փա­շի­նյանն ու­զում, որ ՍԴ-ն իր «գր­պա­նում» հայ­տն­վի։
-Փա­շի­նյանն իշ­խա­նու­թյու­նը վերց­նե­լով հայ­տն­վեց շատ ան­հույս վի­ճա­կում։ Այդ ան­ձը երբևէ չէր պատ­կե­րաց­նում, որ կա­րող է դառ­նալ հան­րա­պե­տու­թյան վար­չա­պետ։ Նրա հա­մար էլ դա մեծ ա­նակն­կալ էր։ Փա­շի­նյա­նը տե­սա­կով թույլ մարդ է, չի ան­ցել պե­տա­կան կա­ռա­վար­ման ճա­նա­պար­հով և պե­տու­թյուն ղե­կա­վա­րե­լու հա­մար չու­նի կր­թա­կան և գի­տա­կան բա­վա­րար ցենզ, ա­ռաջ­նորդ­վում է Փա­շի­նյան ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վո­րի և ընդ­դի­մա­դիր լրագ­րո­ղի տրա­մա­բա­նու­թյամբ։ Հենց այդ «գյոր­մա­մի­շու­թյամբ» ու չտե­սու­թյամբ էլ գրա­վեց գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյու­նը։ Երբ հրա­պա­րա­կում վան­կարկ­վեց «Նի­կոլ վար­չա­պետ», նա Քաջ Նա­զա­րի նման ոգևոր­վեց։ Օ­րեն­քը ոտ­նա­հա­րե­լով գրա­վեց իշ­խա­նու­թյու­նը, դար­ձավ վար­չա­պետ, և սպառ­նա­լով այդ ժա­մա­նակ­վա խոր­հր­դա­րա­նին, ամ­բո­խին պար­տադ­րեց շր­ջա­փա­կել այն և գրո­հով գրա­վեց նաև իշ­խա­նու­թյան այդ թևը (հի­շեք՝ խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի նկատ­մամբ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում հար­ձա­կում­նե­րը, ա­տե­լու­թյան, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան ա­տո­մա­յին ռում­բի հզո­րու­թյամբ պայ­թյուն­նե­րը, որ տե­ղի ու­նե­ցան այդ պատ­գա­մա­վոր­նե­րի և նրանց ըն­տա­նիք­նե­րի հան­դեպ)։ Սա այն դեպ­քում, երբ ար­դեն ո­րոշ­վել էր, որ ընտ­րու­թյուն­նե­րը պետք է տե­ղի ու­նե­նան մա­յի­սին, ոչ թե 2018-ի դեկ­տեմ­բե­րին։ Հե­տո հաս­կա­ցավ՝ քա­նի դեռ դա­տա­կան հա­մա­կար­գում չու­նի իր հա­մար «վնգս­տա­ցող» դա­տա­վոր­ներ, շատ թույլ է, դրա ա­պա­ցույցն էլ այն ան­մի­ջա­կան ուղ­ղոր­դում­ներն էին, որ ա­րեց երկ­րորդ նա­խա­գա­հի դա­տա­կան գոր­ծըն­թա­ցում, ինչ­պես նաև թի­րա­խա­վոր­վե­ցին նախ­կին իշ­խա­նու­թյան տար­բեր պաշ­տո­նյա­ներ։ Մինչև այ­սօր Փա­շի­նյա­նը մի բան է ա­նում՝ դա­տա­կան գոր­ծեր հա­րու­ցում, մարդ­կանց ան­հիմն կա­լա­նա­վո­րում։ Ընդ ո­րում, շատ զա­վեշ­տա­լի դա­տա­կան գոր­ծեր են հա­րուց­վում։ Ար­դեն այս իշ­խա­նու­թյան կա­ռա­վար­ման 2 տա­րին է լրա­նում, բայց այդ գոր­ծե­րից ոչ մե­կը տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին չի հա­սել։ Հա­սա­րա­կու­թյու­նը այ­սօր չի հաս­կա­ցել՝ կա­լա­նա­վոր­ված­նե­րից որևէ մե­կը մե­ղա­վո՞ր է, թե՞ ոչ։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նաև հաս­կա­ցավ՝ այն խն­դիր­նե­րը, որ ին­քը պի­տի լու­ծի, մաս­նա­վո­րա­պես Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման սահ­մա­նադ­րա­կա­նու­թյու­նը ստու­գե­լը և ար­ցա­խյան խնդ­րի հա­վա­նա­կան սցե­նա­րի դեպ­քում ՍԴ-ի դե­րա­կա­տա­րու­թյու­նը, այ­սօր­վա ՍԴ-ի կազ­մով հնա­րա­վոր չէ, քա­նի որ կլի­նեն խիստ օ­բյեկ­տիվ, ան­կողմ­նա­կալ ու պե­տա­կա­նա­մետ ո­րո­շում­ներ։ Սա է պատ­ճա­ռը, որ ՍԴ-ի այ­սօր­վա կազ­մը չի գո­հաց­նում Փա­շի­նյա­նին՝ իր հե­տա­գա սցե­նար­ներն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու հա­մար։ Ստե­րի տր­ցա­կից է նաև, երբ այ­սօր խո­սում են ՍԴ-ում առ­կա ճգ­նա­ժա­մի մա­սին։ Ճգ­նա­ժա­մա­յին է հա­մար­վում այն կա­ռույ­ցը, ո­րը չի գոր­ծում, սա­կայն մեր ՍԴ-ն աշ­խա­տում է, և մի քա­նի օր ա­ռաջ հրա­պա­րա­կել էին շուրջ 15 գոր­ծե­րի քն­նու­թյու­նը, ո­րոնք ի­րա­կա­նաց­րել են ու դեռ այս տա­րի ի­րա­կա­նաց­նե­լու են։
-Այ­սօր մեծ ճն­շում­ներ կան ՍԴ դա­տա­վոր­նե­րի հան­դեպ, կկա­րո­ղա­նա՞ն դի­մա­կա­յել այդ ա­մե­նին և պա­հել ի­րենց ան­կա­խու­թյու­նը։
-Ան­կեղծ ա­սած, այ­սօր տես­նե­լով ՍԴ դա­տա­վոր­նե­րի պահ­ված­քը (բա­ցա­ռու­թյամբ մե­կի), ա­ռա­ջին զգա­ցո­ղու­թյունս հպար­տու­թյունն է, որ մենք ու­նենք այդ­պի­սի դա­տա­վոր­ներ, որ մեր պե­տու­թյան ՍԴ-ն վս­տա­հե­լի ձեռ­քե­րում է։ Նա­յե­լով նրանց պահ­ված­քին, ա­մա­չում եմ, որ ես, որ­պես պատ­գա­մա­վոր, 2018-ի հոկ­տեմ­բե­րին ըն­կր­կե­ցի։ Մենք, որ­պես խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյուն, ըն­կր­կե­ցինք։ Պետք է թույլ չտա­յինք, որ Փա­շի­նյանն իր լա­չա­ռու­թյամբ և ոչ ող­ջա­միտ պահ­ված­քով հաս­ներ այն բա­նին, որ 2017-ին ըն­տր­ված խոր­հր­դա­րա­նը լու­ծար­վեր և ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ տե­ղի ու­նե­նա­յին։ Այ­սօր­վա ՍԴ դա­տա­վոր­նե­րը կանգ­նած են պե­տու­թյան պահ­պան­ման դիր­քե­րում, մենք էլ պետք է այդ­պես կանգ­նեինք ու պա­հեինք մեր դիր­քե­րը։ Այ­սօր­վա ճն­շում­նե­րը, որ բա­նեց­վում են Հրայր Թով­մա­սյա­նի, նրա մեր­ձա­վոր­նե­րի հան­դեպ, փա­շի­նյա­նա­կան նույն օ­պե­րա­յից են։
-ԱԱԾ նախ­կին պե­տը հայ­տա­րա­րեց, որ երբ խո­սել է պե­տու­թյա­նը սպառ­նա­ցող մար­տահ­րա­վեր­նե­րից, նկա­տի է ու­նե­ցել նաև ՍԴ-ի շուրջ զար­գա­ցում­նե­րը։ Ի՞նչ վտան­գա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին է ակ­նար­կում, ըստ Ձեզ։
-Նախ ու­զում եմ մի հոր­դո­րով դի­մել Ար­թուր Վա­նե­ցյա­նին, չնա­յած նրան ան­ձամբ չեմ ճա­նա­չում, ա­վե­լի ազ­նիվ կլի­նի, ե­թե ար­դեն ա­ռար­կա­յա­կան խո­սի այդ վտանգ­նե­րի մա­սին։ Ե­թե տե­ղի ու­նե­նա ան­դառ­նա­լին, հա­ջող­վի ՍԴ-ն լու­ծա­րել ու ստեղ­ծել Փա­շի­նյա­նի քիմ­քին հա­րիր ՍԴ, Վա­նե­ցյա­նի խո­սելն ար­դեն զրո­յա­կան ար­ժեք կու­նե­նա, նա պի­տի հի­մա խո­սի այդ մա­սին։
-Լի­նե­լով ԱԱԾ ղե­կա­վար, Ար­թուր Վա­նե­ցյա­նը բա­վա­կան մեծ տե­ղե­կու­թյան է տի­րա­պե­տում, չե՞ք կար­ծում, որ դրա հրա­պա­րա­կու­մը հան­րա­յին կյան­քում կա­րող է մեծ ա­վեր­ա­ծու­թյուն­նե­րի հան­գեց­նել։
-Մե­զա­նում ար­դեն այն­քան բան է ա­վեր­ված, այն­քան ծի­ծա­ղե­լի ու ան­լուրջ է դար­ձել պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը, որ ի­ջեց­վել է զու­գա­րա­նա­կոն­քի մա­կար­դա­կի։ Մեր հա­սա­րա­կու­թյունն այն­քան է կտր­ված ի­րա­կա­նու­թյու­նից, պատ­կեր­ներն այն­քան ա­ղա­վաղ­ված են ներ­կա­յաց­վում, դրա հա­մար ա­վե­լի լավ է միան­գա­մից ա­մեն բան ա­վեր­վի, ու մենք նո­րից կա­ռու­ցենք, ոչ թե ձև ա­նենք, թե ու­նենք վար­չա­պետ, իշ­խա­նու­թյուն, կա­ռա­վա­րու­թյուն։ Տե­սեք՝ ինչ է կա­տար­վում այ­սօր­վա խոր­հր­դա­րա­նում, ար­դեն մի­մյանց են «ու­տում»։
-Ի դեպ, լրա­ցավ այս խոր­հր­դա­րա­նի գոր­ծու­նեու­թյան մեկ տա­րին։ Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում նրանց աշ­խա­տան­քը։
-Մեկ տար­վա ըն­թաց­քում այս խոր­հր­դա­րա­նը հասց­րել է ա­վե­լի շատ կտր­վել ժո­ղովր­դից, քան ՀՀԿ մե­ծա­մաս­նու­թյու­նը 10 տար­վա ըն­թաց­քում։ Նույ­նիսկ 10 տա­րի հե­տո ՀՀԿ-ն ա­վե­լի մոտ էր հա­սա­րա­կու­թյա­նը, քան այս իշ­խա­նու­թյու­նը 2 տա­րի հե­տո։
Վե­րա­դառ­նա­լով ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի մա­սին հար­ցին, ու­զում եմ մի դի­տար­կում ա­նել։ Մարդ­կանց ե­րեք կա­տե­գո­րիա կա. մեկն ա­սում է. «Մաս­նակ­ցել եմ հե­ղա­փո­խու­թյա­նը, բայց հի­մա փոշ­մա­նել եմ, էս ինչ են ա­նում»։ Մյուսն էլ՝ «Դե ա­մեն ինչ միան­գա­մից հո չէր փոխ­վե­լու»։ Եր­րորդն էլ, որն ինձ ա­մե­նա­շատն է զայ­րաց­նում, ա­սում է. «Դուք գրա­գետ մարդ եք, կանգ­նեք Նի­կո­լի կող­քին, օգ­նեք, ին­չու՞ եք քն­նա­դա­տում»։ Վեր­ջին դեպ­քում ես մո­ռա­նում եմ ողջ բա­րեկր­թու­թյունս և խնա­յե­լով ձեր ըն­թեր­ցող­նե­րին, չեմ ու­զում բարձ­րա­ձայ­նել, թե ինչ եմ ա­սում այդ կա­տե­գո­րիա­յի մարդ­կանց։ Այս մո­լո­րյալ հա­սա­րա­կու­թյա­նը ճիշտ կլի­նի ողջ ճշ­մար­տու­թյու­նը, ի­րա­կա­նու­թյունն աս­վի, որ մար­դիկ այդ հե­ղա­փո­խու­թյան «զո­հերն» են, ըն­դա­մե­նը խա­մա­ճիկ են ե­ղել։ Նրանց վրա ազ­դել են հա­մաշ­խար­հա­յին բո­լոր տեխ­նո­լո­գիա­նե­րով։ Ե­թե նա­խորդ­ներն ու­նեին սխալ­ներ, ո­րոնք հան­գեց­րին այս վի­ճա­կին, դնենք նժա­րին ու հաշ­վենք 100 բա­լա­յին սանդ­ղա­կով. 50-ն ի­րա­կան էր, 50-ը, այս­պես ա­սած, սար­քո­վի։ Նի­կոլ Փա­շի­նյանն ու իր նման­նե­րը տա­րի­ներ շա­րու­նակ կա­թիլ-կա­թիլ հա­սա­րա­կու­թյան ու­ղե­ղի վրա աշ­խա­տել էին։ Ի դեպ, այս հար­ցում ՀՀԿ-ն էլ է մե­ղա­վոր, ո­րով­հետև նույ­նիսկ իշ­խա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը ծաղ­րում ու խե­ղա­թյու­րում էին ՀՀԿ պատ­գա­մա­վոր­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը, դրա­կան քայ­լե­րը, ուռ­ճաց­նում էին շմայ­սա­ման­վե­լա­կան ո­րոշ երևույթ­ներ ու հրամց­նում հա­սա­րա­կու­թյա­նը։ Եր­բեմն իշ­խա­նա­կան ո­րոշ գոր­ծիչ­նե­րին պատ­կա­նող լրատ­վա­մի­ջոց­նե­րը մեզ ա­վե­լի էին վար­կա­բե­կում, քան ընդ­դի­մա­դիր թեր­թե­րը։ ՀՀԿ-ն էլ է նպաս­տել Նի­կո­լին Նի­կոլ դարձ­նե­լու գոր­ծըն­թա­ցին։ 2-3 տա­րի ա­ռաջ ինչ է­լեկտ­րա­կան սարք միաց­նում էինք, Նի­կո­լի կամ այլ ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վորի ձայնն էր։ Ե­թե Մար­գա­րիտ Ե­սա­յա­նը մի հան­րօ­գուտ գործ էր ա­նում, ան­գամ իշ­խա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը «լա­յաղ» չէին ա­նում լու­սա­բա­նել։
-Այս իշ­խա­նու­թյուն­նե­րը նա­խորդ­նե­րից տար­բեր­վում են նաև մեկ էա­կան հատ­կու­թյամբ. նա­խորդ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը եր­բեք այն­քան մեծ քա­ղա­քա­կան ակ­տի­վու­թյուն չէին ցու­ցա­բե­րում, ինչ­պես հի­մա է։ Այ­սօր վար­չա­պե­տի կի­նը, աղ­ջի­կը դար­ձել են քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րին պա­տաս­խա­նող «կար­կա­ռուն» գոր­ծիչ­ներ։ Նոր­մա՞լ է, որ վար­չա­պե­տի աղ­ջի­կը պա­տաս­խա­նում է ԱԱԾ նախ­կին ղե­կա­վա­րին, դա­սեր է տա­լիս լրատ­վա­մի­ջոց­նե­րին։
-Երկ­րոր­դեմ. Փա­շի­նյա­նը չու­նի պե­տա­կան կա­ռա­վար­ման բա­վա­րար գի­տե­լիք ու մա­կար­դակ։ Չի հաս­կա­նում, ինչ է նշա­նա­կում պե­տու­թյուն կա­ռա­վա­րել, ա­մեն ինչ ի­ջեց­րել է ըն­տա­նե­կան, պար­զու­նակ մա­կար­դա­կի։ Երևի փոր­ձում են կինն ու աղ­ջի­կը, ժո­ղովր­դա­կան լեզ­վով ա­սած, «քյո­մակ» լի­նել։
-Գու­ցե իշ­խա­նու­թյու­նում վս­տա­հե­լի­նե­րի պա­կա­սի հետևա՞նք է։
-Չեմ ու­զում դրա մա­սին խո­սել, դա ինձ չի հե­տաք­րք­րում, ինձ հա­մար կարևոր է մեկ հարց՝ որ­քան ա­րագ պետք է Փա­շի­նյա­նին իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նենք։ Ե­թե իր վս­տա­հե­լին ա­ներ­ձագն է, որն ախ­մախ հայ­տա­րա­րու­թյուն է ա­նում ու կրակն է գցում նրան, դա ար­դեն Նի­կո­լի խն­դիրն է։ Ե­թե Փա­շի­նյա­նը կաց­նա­յին, ա­նօ­րի­նա­կան մե­թոդ­նե­րով վերց­րել է իշ­խա­նու­թյու­նը, թող հի­մա էլ տա­կից դուրս գա։ Ա­մեն ինչ պի­տի ա­նել, որ իշ­խա­նու­թյու­նը վե­րա­դառ­նա սո­լիդ դաշտ, հա­սա­րա­կու­թյա­նը ևս պի­տի գրա­գետ դարձ­նել։ Մեզ ժա­մա­նա­կին լրատ­վա­մի­ջոց­նե­րը ծաղ­րում էին այս կամ այն սանր­ված­քի հա­մար, իսկ հի­մա ին­չու չեն գրում, որ թու­թա­կի պես գու­նա­վոր մա­զե­րով ու կար­կա­տած ջին­սե­րով, բո­թա­սով ԱԺ են գա­լիս։ Սրանք գու­ցե մանր խն­դիր­ներ են, բայց դրանք գա­լիս են հա­մալ­րե­լու այն խայ­տա­ռակ պատ­կե­րը, որն այ­սօր ու­նենք։ Թող հի­մա մար­դիկ հետ նա­յեն, ար­դյո՞ք նախ­կին­ներն այդ­քան «բո­բո» էին, ինչ­պես ի­րենց էին ներ­կա­յաց­նում։
-Ա­սա­ցիք, որ ա­րագ պետք է Փա­շի­նյա­նին իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նեք։ Ո՞վ կամ ո՞ր ու­ժը կա­րող է դա ա­նել։ Այ­սօր լուրջ խն­դիր է նաև ընդ­դի­մա­դիր բևե­ռի ստեղ­ծու­մը։ Այս ուղ­ղու­թյամբ ի՞նչ է ար­վում, ով­քե՞ր են ա­ռաջ­նոր­դող ու­ժե­րը։
-Կա­րա­պի, խեց­գետ­նի, գայ­լաձ­կան հայտ­նի մե­թո­դով ա­մեն մեկն իր կողմն է ձգում։ Այս ա­մե­նում կա նաև մեկ այլ վատ մի­տում. և խոր­հր­դա­րա­նա­կան, և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան քա­ղա­քա­կան ո­րոշ ու­ժեր փոր­ձում են ընդ­դի­մա­դիր, պու­պուշ երևալ ՀՀԿ-ի հաշ­վին։ Մենք դա թույլ չենք տա­լու։ Մի փոր­ձեք ՀՀԿ-ի վրա ցեխ շպր­տե­լով, հեր­թա­կան ան­գամ վար­կա­բե­կե­լով, հա­սա­րա­կու­թյան աչ­քին լա­վը երևալ։ Սա մեր­ժե­լի է։ Ով կփոր­ձի նման կերպ վար­վել, ան­ձամբ ես հա­մար­ժեք պա­տաս­խան եմ տա­լու։ Շուրջ 30 տար­վա պրո­ֆե­սիո­նալ լրագ­րող եմ ե­ղել ու տե­ղե­կու­թյուն­նե­րի մեծ պա­շար ու­նեմ, յու­րա­քան­չյու­րին ըստ ար­ժան­վույն պա­տաս­խան եմ տա­լու։ Այ­սօր ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ա­մե­նա­բաց ձեռ­քե­րով քա­ղա­քա­կան ու­ժը ՀՀԿ-ն է, ո­րը երկ­րում չոր­րորդ ուժն է «ար­դար» ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րով։ Հույս ու­նեմ, որ այդ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դար լի­նե­լու մա­սին էլ Վա­նե­ցյա­նը կխո­սի։ Այս իշ­խա­նու­թյան դեմ պայ­քա­րում ա­մե­նաա­րյու­նա­քա­մը ՀՀԿ-ն էր, մեզ փոր­ձե­ցին գցել ոտ­քի տակ, ցե­խի մեջ ու ոտ­քե­րով սպա­նել։ Սա մո­ռա­նա­լու ու նե­րե­լու չէ։ Եվ ՀՀԿ-ի գա­ղա­փա­րա­կան մա­սը, նվի­րյալ­նե­րը (ոչ թե նրանք, ով­քեր դղյակ­ներ ու­նեին, հի­մա էլ այս իշ­խա­նու­թյան կողքին են) հի­մա էլ կու­սակ­ցու­թյան հետ են ու ոտ­քի վրա կանգ­նած, ա­վե­լին, հա­կա­հար­ված ենք տա­լու բո­լոր նրանց, ով­քեր կփոր­ձեն մեր հաշ­վին դի­վի­դենդ­ներ շա­հել։ Մենք պատ­րաստ ենք ցան­կա­ցած ու­ժի հետ հա­մախ­մբ­ման գնա­լու, ո­րի նպա­տակն է հան­րա­պե­տու­թյու­նը վե­րա­դարձ­նել լրջ­միտ դաշտ, որ ոչ մի վար­չա­պե­տի մտ­քով չանց­նի սար բարձ­րա­նալ ու ԱՄՆ-ի ու Ի­րա­նի նա­խա­գահ­նե­րին խոր­հուրդ տալ։ Սա Շվեյ­կի ար­կած­նե­րի ա­պա­գա գր­քի թե­մա է, ո­րը կա­րող է և ժա­մա­նա­կին գրեմ։
 
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ
Irates.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ