18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձուկը գլխից է հոտած: Մեկուկես տարում զուսպ եւ ծանրակշիռ հասարակությունը դարձավ ափեղ-ցփեղ խոսողների ամբոխ. Հրապարակ

Հայհոյախոսության եւ վիրավորանքի լեզուն վարակիչ է՝ մեր աչքի առաջ մեկուկես տարում հասարակությունը զուսպ, ծանրակշիռ, ավանդապաշտ, ծնող ու զավակ հարգող հանրույթից վերածվեց ափեղ-ցփեղ խոսողների ամբոխի, որտեղ չկա ոչ մի արգելակ ու արգելված թեմա, չկա ամոթ ու պատկառանք։ Մի ժամանակ տղամարդիկ խուսափում էին կանանց ներկայությամբ հայհոյելուց, հիմա կանայք են հայհոյում։ Մի ժամանակ մեզ ամոթանք էին տալիս, թե՝ պատմվածքներ եք տպում, որտեղ բաց տեսարաններ կան՝ սիրո ու սեքսի, խմբագրեք դրանք։

Հիմա ողջ երկիրը Ֆեյսբուքում է, եւ ողջ Ֆեյսբուքը լի է «բաց տեսարանների» նկարագրությամբ՝ դրանց ամենագռեհիկ որակումներով ու բառապաշարով։ Առաջ արժեքներ կային, սրբություններ, հեղինակություններ, որոնց հասցեին արտահայտվելիս մարդիկ զգուշավոր էին, հարգալից։ Եթե մեկը փորձեր որեւէ հայտնի գրողի, արվեստագետի, դասախոսի ու գիտնականի հասցեին մի թթու խոսք ասել, միանգամից հազար սաստող էր հայտնվում, եւ գռեհկախոսը լռում էր՝ հայտնվելով փոքրամասնության մեջ։ Հիմա կոռեկտ արտահայտվողներն են փոքրամասնություն։ Իսկ հայհոյանքի ու վիրավորական արձագանքի կարող է ամենամեղմ ու ամենաանմեղ արտահայտությունն արժանանալ։

Նոր Հայաստանում տիրող այս գռեհկախոսության, հայհոյախոսության մասին շատ է խոսվել։ Բազմիցս ասվել է, որ ձուկը գլխից է հոտում․ եթե իշխանական աթոռներին նստածներն ամեն օր վիրավորում ու հայհոյում են մարդկանց, ապա հասարակությունը յոթ հարկանի քֆուրներով է սկսում իրար հետ շփվել։ Եթե վերեւները չապացուցված մեղադրանքներ են հնչեցնում մարդկանց հասցեին, ներքեւներում ապրում են այդ «մեղադրյալներին» քառատված տեսնելու հույսով։ Եթե կառավարության նիստի ժամանակ են մարդուն վիրավորում, փողոցում կարող են առանց որեւէ պատճառի քացու տակ գցել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ