25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրթությունը պիտի առավել հաջողակ բիզնես վարելու միջոց լինի․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուրախ եմ, որ Միքայելի հետ մեր հանդիպումը այսպիսի ընթացք ստացավ. իհարկե, պայմանով, որ բիզնեսը կրթությանը չպիտի խանգարի:  Բիզնեսն ինքը կրթական պրոցես պիտի լինի, իսկ դպրոցական կամ բուհական կրթությունը՝ առավել հաջողակ եւ գիտելիքահենք բիզնես վարելու միջոց:

Օլիգարխիկ բիզնես մոդելը Հայաստանում պիտի փոխարինվի ինտելեկտուալ բիզնես մոդելով»,-նշել է վարչապետը:

Միքայելը Գյուրմիում տնակային ավանի մի հատվածը մաքրել է աղբից, ծառ տնկել, հիմա էլ ճագար է պահում: Վարչապետը «Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշարից հայտնի ճագարագործ Դավիթ Դավթյանին հորդորել էր օգնել Միքայելին հոբբին բիզնեսի վերածել: Հիմա Միքայելը օրական 2-3 ժամ դասերից հետո 8 ճագարների հետ է անցկացնում:

15-ամյա ֆերմերը պատրաստ է իր գիտելիքները կիսել մյուսների հետ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ