23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարմիր գիծը հատված է, Իրանը պատասխան հարված կհասցնի․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․

«Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:

1. Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի:

2. Իրանը պատաախան հարված կհասցնի:

3. Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:

4. Իսրայելը կներգրավվի:

5. Սաուդյան Արաբիան կաջակցի ամերիկացիներին:

6. Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:

7. Հասանելի են նաև տարածաշրջանի նավթային հիմնական հորերը:

8. Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:

9. Մենք ինչ, որ առումով «դռբի տակ» կընկնենք, բայց դեռ չգիտեմ ինչ ձևի «դռբ» կլինի»։

Հիշեցնենք, որ Բաղդադում Թրամփի հրամանով իրանցի գեներալ է սպանվել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ