04 Հուլիսի, Saturday, 2020
KFC

Սոնա Ղազարյա՛ն, Ազգային ժողովի պատգամավոր, Ձեզ ասում եմ, որ Դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ. Վաչագան Սարգսյան

EC421BEC-2048-49E8-85F1-2A58CDA01E1D

«Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկմանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը նշել էր․ «Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ «Այբբենարանի» լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»։

Վաչագան Սարգսյանն անդրադարձել է իմքայլականի հայտարարությանը՝ գրելով

«Սոնա Ղազարյան, Ազգային ժողովի պատգամավոր, Ձեզ ասում եմ, որ Դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ:

Իմ «Այբբենարանում» կան հազարավոր նկարներ: Դրանցից ընդամենը վեց նկարում կինը և տղամարդը /հայրը և մայրը/ միասին են: Այդ նկարներից մեկում հայրը թերթ է կարդում, մայրը խոսում է հեռախոսով/ էջ26/:

Մյուս նկարում գյուղական պատկեր է: Այգում մայրիկը սփռոցի վրա ուտելիքներ է դնում, հայրիկը բզբզում է մեքենայի շարժիչը /էջ 29/:

Հաջորդ նկարում սեղանի շուրջ ճաշում է ողջ ընտանիքը/ էջ51/:

Մյուս նկարում կինը ջուր է տալիս ամուսնուն /էջ74/:

Մյուս նկարում հայրը, մայրը, երեխան՝ ուսապարկերը շալակներին սարերում են /էջ 81/:Այսքանը: Հազարավոր նկարների մեջ չկա գեթ մի նկար, « որտեղ կինը մշտապես ներկայացված է որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ»:

Սա բացահայտ կեղծիք է, անբարոյական սուտ: Այս պատրաստի, անգիր արած կաղապարը թութակի պես կրկնել, բերել հագցրել է իմ «Այբբենարանին»: Բայց սխալվել է աղջնակը և ստում է անողոք:

Ճիշտ է, «Այբբենարանում» ներկայացված են Հայկ Նահապետը, Սասունցի Դավիթը, Վռամշապուհ արքան, Մեսրոպ Մաշտոցը, ճարտարապետ Մոմիկը, զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը և այլ մեծ հայեր, որոնք էլ խառնել են աղջնակի գենդերային անդորրը:

Այսքան անպատասխանատու, գռեհիկ, ինքնահավան և տգետ մարդ վաղուց չէի տեսել: Ուրեմն, այս աղջնակի կարծիքով 21 տարի աղբամանից են սնվել մոտ մեկ միլիոն երեխա, որոնք սովորել են իմ «Այբբենարանով»:

Աղբամանից են սնվել տասնյակ հազարավոր ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ, ծնողներ: Ու հիմա ինքը եկել է ու փրկում է մեր հասարակությունը:

Ողբալի է և ամոթալի էս մակարդակի պատգամավոր ունենալը, որը կարող է լեզվի ճարպիկ շարժումով աղբաման նետել տասնյակ գործող դասագրքերի, մի քանի տասնյակ մեթոդական ձեռնարկների, ուսումնական պարագաների, գեղարվեստական, թարգմանական, մանկական մի քանի տասնյակ գրքերի հեղինակի գործը:Կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է իր կարծիքն արտահայտի պատգամավորի ակնհայտ կեղծիքի, հերյուրանքի և անբարո ստի վերաբերյալ»:

Այնուհետև պատգամավորը պատասխանել է հեղինակին. «Այսօր Աժ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ կրթության վերաբերող հարցերի շուրջ:

Ելույթ ունեցա նաև ես, խոսեցի ոլորտի հիմնախնդիրներից մեկի՝ կարծրատիպային մոտեցումների մասին, որոնք, ցավոք, դեռ առկա են թե դասագրքերում, թե ուսուցիչների մոտեցումներում:

Եվ քանի որ ելույթումս հնչել է դասագրքի հեղինակի կոնկրետ անուն, հարկ եմ համարում ստորև տեղադրել վերոհիշյալ դասագրքի լուսանկարները:

Հարկ եմ համարում տեղադրել նաև հեղինակի մեկնաբանությունը իմ ելույթի մասին:

Ցավում եմ, որ տարիներ շարունակ Այբբենարանը հեղինակած անձը որոշել է թիրախավորել ինձ, և ոչ ասածիս բովանդակությունը, ինչը հերթական անգամ վկայում է նրա կարծրատիպային մոտեցումների մասին:

Ցավում եմ, որ իմ քննադատությունն այսպես է ընկալվել: Կարելի էր այս թեմայով բանավիճել և գուցե համագործակցել, բայց ավաղ…»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ