26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անձնագիր չկա ու չկա. Հայկական ժամանակ

Անձնագրերի դեֆիցիտը վերացնելու եւ իրավիճակը կարգավորելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը լրացուցիչ խմբաքանակ անձնագրեր է պատվիրել: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ն ու նշում, որ լրացուցիչ խմբաքանակի թիվը չի հրապարակվում:

ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը թերթի թերթի թղթակցին ասել է, որ ֆրանսիական ընկերությունը պայմանագրով ամեն եռամսյակի մատակարարում է 100 հազար ՀՀ քաղաքացու անձնագիր, որը, փաստորեն, չի բավարարում: 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից 8 ամիս առաջ, պարզվում է, անձնագրի դեֆիցիտ գոյություն ունի:

Մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից ութ ամիս առաջ էլ` 2011-ի սեպտեմբերին կրկին անձնագրերի հետ կապված խնդիր էր առաջացել: Այն ժամանակ շրջող լուրերի համաձայն, ընտրությունների համար` գոյություն չունեցող ընտրողների անունով այնքան շատ անձնագիր էին պատրաստել, որ դատարկ օրինակ այլեւս չէր մնացել: Անձնագրերի հետ կապված խնդիր մինչ այդ առաջացել էր մեկ էլ 2007 եւ 2008 թվականների նախընտրական շրջափուլում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ