26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բուռնաշը չի ուզում Վարդանիկին. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթը նշում է, որ  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը, Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի` Գիզիրի հետ ու նրան նախապես իրազեկել իր առաջիկա մտադրությունների մասին:

Վերջինս որպես այդ մարզի օրենսդիր ասել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջադրման դեպքում ինքն ընդհանրապես չի խառնվելու Գյումրիի գործերին, այսինքն` ՏԻՄ ընտրություններին, եւ որ մի բան էլ ձեռքից եկածն անելու է Գյումրիում առաջադրված այլ թեկնածուներին սատարելու համար: ԱԺ պատգամավորը Շիրակի մարզպետի մոտ դժգոհություն է հայտնել նաեւ հավանական թեկնածուների մասով` նկատելով, որ առայժմ իր համար արժանի թեկնածուի անուն չի ուրվագծվում:

Թերթը նշում է, որ երեկ ուշ ժամի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին հանդիպել է ՀՀԿ պատասխանատուներից մեկի հետ ու իր ոճին հարիր ձեւով հայտարարել, որ քաղաքապետին ընտրում է ժողովուրդը, այլ ոչ թե քաղաքական ուժը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ