25 Հունվարի, Saturday, 2020
KFC

ՀՔԾ-ի կողմից կարված գործի դատախազության штопка (լցակար) պատասխանը

images (2)

Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքի մերժման հիմքում դրվել է այդ բողոքի անհիմն լինելու հանգամանքը։

Մասնավորապես, նշվում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2018 թ. նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0743/06/18 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների անցմամբ, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ նախագահի կարգավիճակի հետ և պետք է գնահատվեն որպես նախագահի կարգավիճակի հետ չկապված։

Հարց է առաջանում՝ քրեական օրենսգրքի ո՞ր հանցակազմում նկարագրված արարքն է իրականացվում հանուն հանրային շահի, Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում և այլն։

Քրեաիրավական որակում ստանում է այն արարքը, որը ենթադրաբար կատարող անձը ենթադրաբար կատարել է այդ արարքը (ձևական հանցակազմ) և պատճառել վնաս (նյութական հանցակազմ)։ Այսպիսով, ստացվում է, որ ըստ Գլխավոր դատախազության մեկնաբանության, ՀՀ քրեական օրենսգրքի որևէ հանցակազմի վրա չի կարող տարածվել նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը, քանի որ քրեական օրենսդրությունը որևէ հանցակազմով չի նախատեսում օրինական արարքների համար պատիժ։

Ստացվում է՝ եթե ՀՔԾ-ն ենթադրում է կամ «առերեսումից» հետո մեղադրանք առաջադրում որևէ համցակազմի որակմամբ, ապա Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը այդ պահից դադարում է գործել (դատախազության տրամաբանությամբ)։

Հարց դատախազությանը. Ո՞ր դեպքում է գործում Նախագահի անձեռմխելիության ինստիտուտը և որ հանցակազմում են բացակայում Վճռաբեկ դատարանի կողմից թվարկված հատկանիշները։

Եվ ամենակարևորը, խնդրում եմ Վճռաբեկ դատարանին կամ դատախազությանը հիշատակել գեթ մեկ հանցակազմ, որը առնչություն ունի Նախագահի կարգավիճակի հետ և որում նկարագրված արարքների իրականացման համար ենթադրաբար չի մեղսագրվում Սահմանադրական լիազորությունների անցում։

Հ.Գ Փաստորեն դատախազությունն էլ է կողմ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելուն, քանզի իրենք լավ էլ կատարում են Սահմանադրական դատադանի գործառույթները ու կարիք չունեն հղում անել ՍԴ որոշումներին։

Հ.Գ 2 Վստահ եմ դատախազությունում ինձանից ավելի շատ գիտեն անձեռնմխելիության ինստիտուտի մասին,ԲԱՅՑ…։

Աննա Մկրտչյան

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ