23 Հունվարի, Հինգշաբթի, 2020
KFC

Մեծ հաճույքով կծխեմ ինչպես Հրաչ Հակոբյանի, այնպես էլ Արսեն Թորոսյանի քելեխներին, եթե իհարկե,Նիկոլի իշխանազրկումից հետո նրանք չճողոպրեն երկրից

a_3_v1-770x510

ՀՀ «գլխավոր աներձագ» Հրաչ Հակոբյանը ԱԺ ում զարմանալի հայտարարություն արեց թե բոլոր ծխողներին  պետք է դարձնել վտարանդի «իզգոյ», գրում է «Իրավունքը»՝ Զարմանք խորագրում: 

Մի կողմ թողնենք, թե ինչպես դրան կվերաբերվեն երկու հին ծխողներ` նրա հարազատ քույր, Նիկոլի կին Աննա  Հակոբյանը եւ Նիկոլի հոգեւոր հայրիկ Լեւոն Տեր-Պետրոսյանը,  այլ արձանագրենք,  որ այդ լպիրշությունը  վրդովեցրել է ինչպես ծխող,  այնպես էլ  չծխող քաղաքացիներին:  Սակայն դրան բավականին սրամիտ արձագանքել է  հին ՀՀՇ-ական վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը. 

«Կանցնի մի 10-20 տարի, ու ծխելու դեմ  մոլագար պայքարի  այս համաշխարհային  միտումը  կդառնա պատմական  հուշ հերթական վհուկաորսի մասին:  Կպարզվի,  որ այդ պայքարը  կառուցված էր անտանելի չափազանցությունների  եւ պարզունակ  ահաբեկչական  քարոզչության հիման վրա, ու էս ամենը կհիշվի որպես վատ անեկդոտ:    

Կանցի եւս 10-20 տարի, ու հավուր պատշաճի տխուր դեմքերով մենք  լուռ կծխենք մեր չծխող ընկերների քելեխներին  (Աստված  նրանց երկար  կյանք տա): 

Կպարզվի, որ երկար կամ կարճ կյանքի հետ կապ չունի ո՛չ ծխելը, ո՛չ  չծխելը: Ու կցրվենք տներով»: Ինչեւէ, վատ միտք  չէ: Օրինակ, մեծ հաճույքով կծխեմ ինչպես Հրաչ  Հակոբյանի,  այնպես էլ  Արսեն Թորոսյանի քելեխներին,  եթե իհարկե,  Նիկոլի իշխանազրկումից հետո նրանք  չճողոպրեն երկրից:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ