07 Օգոստոսի, Ուրբաթ, 2020
KFC

6 աննախադեպ սուտ վարչապետից

միկոլ

Նիկոլ Փաշինյանի ելույթները նման են միմյանց երկու կաթիլ ջրի նման՝ ապատեղակատվության առատություն, ընդդիմախոսների վերագրվող մտացածին մեղադրանքներ, իրար հետ ոչ համադրելի ցուցանիշներ  և դրանք բոլորը որպես «աննախադեպ» ներկայացնելու մարմաջ։ Բոլոր ելույթներին միավորող մեկ այլ գործոն էլ կա՝ դրանք նման են քայքայվող տան, որտեղ անհնար է ինչ-որ բան նորոգել, քանզի ինչ փորձես նորոգել՝ կքանդվի։ Բացառություն չէր նաև 2020 թ․-ի բյուջեի քննարկման նրա եզրափակիչ ելույթը։ Այն պարզապես փլուզվում է ամենաթույլ քննադատությունից։ Անդրադառնանք այդ ելույթի բազմաթիվ կեղծիքներին, գրում է yerevan.today-ը:

Առաջինը աղետի գոտուն տրամադրված 3 մլրդ դրամի աննախադեպ լինելու և «տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար»  տրամադրված չլինելու մասին էր։ Սա ոչ թե սուտ է, այլ լկտի սուտ, որին անդրադարձել ենք մեր հրապարակմամբ դեռ մի քանի ամիս առաջ :

Նույն ելույթի երկրորդ «գլուխգործոցը»՝ «2018թ. մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել, կրկին տեսանելի ժամանակահատվածի համեմատ, աննախադեպ քանակի զենք-զինամթերք»։ Բնական է, որ պետական գաղտնիք համարվող տեղեկություններ անհնար է հրապարակել և դա լայն դաշտ է ստեղծում խոսել հերթական «աննախադեպի» մասին։ Ընդ որում, «մոռանալով», որ այժմ շարունակվում է նախորդ իշխանության կողմից ռուսական երկու վարկերի՝ 200 մլն դոլար և 100 մլն դոլար կազմող գումարներով զենք զինամթերքի ներմուծումը։

Երրորդը՝ նշվում է, որ «տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7,5 տոկոս է», ապա ներկայացվում տվյալներն ըստ տնտեսության ճյուղերի։ Դրանք չեն համապատասխանում վիճկոմի կողմից հրապարակված ցուցանիշներին՝ ոչ նախնական, ոչ ճշգրտված։ Մասնավորապես, ըստ պաշտոնական վիճակագրության, տնտեսական ակտիվության աճը հունվար-սեպտեմբերին կազմել էր 7,1 տոկոս։

Չորրորդը՝ Հայաստանում սննդամթերքի ամենացածր՝ 0,1 տոկոս գնաճը, որը բացատրվում է «մենաշնորհների հաղթահարումով»։ Սննդամթերքի և ընդհանրապես գնաճի ցածր ցուցանիշը նախ՝ փաստում է 7 տոկոսանոց տնտեսական աճի բլեֆ լինելը։ Անհնար է բարձր տնտեսական աճն նման աննշան գնաճով, քանի որ տնտեսական աճը բերում է բնակչության եկամուտների և գնողունակության աճի, որն էլ բերում է լրացուցիչ գնաճի։ Դա չկա, չնայած նրան, որ ԿԲ-ն էլ իր կողմից է փորձում խթանել տնտեսական աշխուժությունը՝ շարունակելով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

«Մենաշնորհների հաղթահարումը» ժպիտ է առաջացնում։ Նախ՝ Հայաստանում մենաշնորհների, այսպես ասած, թուլացման գործընթացը սկսել է 2015 թ․-ից՝ պայմանավորված Հայաստանի ԵԱՏՄ մտնելով, ինչը ժամանակին ջանասիրաբար քննադատում էր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը։ Երկրորդ՝ իսկ ո՞ւր են կորել մենաշնորհատեր օլիգարխները։ Այո, նրանք Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով դարձել են «խոշոր սեփականատերեր» և հիմա նրա հետ ջերմ հարաբերություններ ունեն։

Հինգերորդը ևս լկտի ստերի շարքից է․ «ՀՀ կառավարությունն այսօր փակում է 30 ամյա ավելացված արժեքի հարկի գործարար հանրության ունցած պարտքը: 56 մլրդ դրամ մենք հատկացնում ենք, ընդ որում՝ հուսահատ պարտքին ․․․ մենք չենք այդ պարտքը կուտակել՝ նախկին, նախկին, նախկին կառավարությունները, բայց մենք փակում ենք այդ պարտքը»: Նախ՝ վերոնշյալ 56 մլրդ դրամը դեռևս հետ չեն վերադարձրել, երկրորդ՝ նախկինում ևս ԱԱՀ պարտքը վերադարձվել է և անգամ վերադարձի եռամսյակային համամասնություններ են եղել սահմանված։ Ավելին, 2018 թ․-ի հունվար-փետրվարին նախորդ կառավարությունը վերադարձրել էր 55 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, ինչն արձանագրված է նաև պաշտոնական վիճակագրության մեջ։

Վեցերորդը՝ գյուղատնտեսության անկման արդարացումներն են և իբր այժմ «առողջացման պրոցեսներ են գնում»։ Մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ գյուղատնտեսության խորը անկումը Նիկոլ Փաշինյանի կողմից անցյալ տարվա հուլիս-օգոստոսին Սևանա լճից հավելյալ ջրառ թույլ չտալու հետևանքն է։ Դրա հետևանքով անցյալ տարի մոտ 17 մլրդ դրամի կորուստ կրեց գյուղատնտեսությունը։ Անկումը շարունակվում է նաև այս տարի, քանի որ մի քանի տարի է պահանջվելու մինչև ոռոգման ջրի բացակայության պատճառով շոգից չորացած մշակաբույսերը վերականգնվեն և բերք տան։

(Շարունակելի)

Արա Մարտիրոսյան

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ