28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերգո Կարապետյանը իրեն չկալանավորելու դիմաց Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել

930605

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա:

«Սարգսյանին մեղադրում են ինչ-որ ծառայողական դիզելի չեկերի վատնման մեջ: Հենց հիմա որոշում են կալանավորեն, թե ոչ»,-գրել է Դանիելյանը:

Aysor.am-ը մեկնաբանություն ստանալու նպատակով զանգահարել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղից նշեցին, թե կպատասխանեն քիչ ավելի ուշ։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՔԾ-ում Սերգո Կարապետյանի առջև պայման են դրել՝ կա՛մ պետք է ցուցմունք  տա Սերժ Սարգսյանի դեմ, կա՛մ իրեն կկալանավորեն: Ըստ նույն աղբյուրի,  Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել և իրավապահներից իրեն չկալանավորելու երաշխիքներ է ստացել:

Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը 2019թ. հունիսի 10-ին գրել էր, որ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել:

 

Համաձայն կայքի՝ ՀՔԾ աղբյուրի, քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ:

Pastinfo-ն էլ գրում է, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ