13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրեց Արցախ խաղաղ պայմաններում մուղամ լսելու. /տեսանյութ/

mhm0133849.thumb

Ես ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ, այսօր «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ խոսելով Ալիևայի՝ Ղարաբաղում մուղամ լսելու ցանկության մասին։

«Նա կարող  է լինել մեր հյուրը, մենք գիտենք ինչպես պատվել հյուրին, հյուրընկալության կանոններից է հյուրին պատվել երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը, ու Ղարաբաղում լսի իր սերելի մուղամը», – ասաց Աննա Հակոբյանը։

Նա ընդգծեց՝ եթե Ալիևան ընդունի իր հրավերը, ինքն էլ պատրաստ է գնալ Բաքու։

«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ ու մուղամ լսեն պատերազմի միջոցով, ապա ես վստահեցնում եմ, որ այդ երազանքն անկատար կմնա, ոչ միայն անկատար կմնա. եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք», – ասաց վարչապետի տիկինը։

Աննա Հակոբյանն ընդգծեց՝ այդ երազանքին հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ՝ խաղաղություն։

«Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են, որպես հյուր՝ փոխադարձ այցերն են», – ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ