25 Հունվարի, Saturday, 2020
KFC

Երեկոյան աղոթք քնելուց առաջ

large_inject-your-prayer-list-with-life-t6rc4ijz[1]

Գոհանում եմ Քեզանից, Տեր իմ և Աստված իմ, ու օրհնում և փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղաւոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրեցիր երեկոյան ժամին:

Եվ այժմ աղաչում եմ Քեզ, Տեր իմ և Աստված իմ, որ ստեղծեցիր ցերեկը՝ գործելու և գիշերը՝ մեր տկար բնության հանգստի համար, արդ, տուր Քո ծառային մարմնով ննջել և հոգով ու մտքով արթուն մնալ:

Տեր իմ և Աստված իմ, ահա ես ննջում եմ ու ընկած եմ անկենդան դիակի նման և չգիտեմ՝ ե՞րբ ու ինչպե՞ս եմ արթնանալու, ուստի հոգիս, մարմինս և իմ բոլոր պարագաները Քո անհուն ողորմության մեջ են: Եվ խնդրում եմ, որպեսզի Դու Քո ամենազոր աջով կնքես Քո ծառայի տեղն ու հարկը, ելքն ու մուտքը, որ ննջեմ ապահով և աներկյուղ, խաղաղությամբ ու առանց փորձանքների:

Պահպանիր ինձ իմ հոգեկան և մարմնական բոլոր թշնամիներից ու նրանց որոգայթներից, փրկիր ինձ խավարում շրջող չարից, գիշերային և զարհուրեցուցիչ երևումներից: Մաքրիր իմ միտքը բոլոր թյուր մտածումներից, աղտեղի խորհուրդներից և բոլոր մեղսածին շարժումներից: Քո հանցավոր ծառային պահապան և վերակացու կարգիր երկնային զինվորություններիդ բանակին՝ իմ հրեշտակի հետ, ու Քրիստոսիդ ամենահաղթ Խաչի նշանը, որոնց (օգնությամբ) այս գիշեր կննջեմ ապահով և աներկյուղ ու խաղաղությամբ կհասնեմ առավոտյան ժամին, որպեսզի և այնժամ փառավորեմ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, Որին միշտ վայել է փառքը և երկրպագությունը հավիտյանս հավիտենից.Ամեն

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ