10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գումարները տրամադրվելու են ԼԳԲՏ անձանց, Սոռոսի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կապ ունեցող ՀԿ-ների. Antifake.am

1575125783.1196_77086379_555773115000613_7925082652535685120_n

 

Օրերս կայացավ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակվել է շուրջ 10 միլիոն դոլար:Ինչպես նշվում էր հեռուստամարաթոնի ընթացում, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը իրականացնում է սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր: Այս անգամ Հիմնադրամը որոշել է աջակցել բռնության ենթարկված կանանց:

Այս կապակցությամբ հեռուստամարաթոնի ընթացքում ելույթ ունեցավ ամերիկահայ Սրբուկ Սարկիսյանը, ով «Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կայուն մոտեցումների ձևավորում» ծրագրի շրջանակներում դեռևս 2019թ. հուլիսին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին նվիրաբերել էր 1 միլիոն դոլար:

Սրբուկ Սարկիսյանն իր խոսքում նշում էր, որ ինքն այս ծրագիրը սկսել է դեռևս 5 տարի առաջ: «Վերջերս հանդիպեցի Վերա Սիսեռեանի հետ և խոսեցի այս ծրագրի մասին: «Հայաստան» Համահայկական հիմնադրամը գտավ մեկ այլ մասնագետի՝ Մարո Մաթոսյանին: Երկու տիկնայք շատ կարևոր դեր էին տանում այս ծրագիրը նախագծելիս: Արդեն իսկ գնել ենք առաջին ապաստարանը, և այն օգտագործվում է … Ապաստարանը ոչ միայն բռնության ենթարկված կանանց համար է, այլ նաև իրենց երեխաների»:- ասում է Սարկիսյանը:

Նշենք, որ «Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կայուն մոտեցումների ձևավորում» ծրագրի շրջանակներում 2019թ. Երևանում բացվել է 2 ապաստարան, իսկ 6 աջակցման կենտրոն 2020թ.-ից սկսած գործելու է Հայաստանի մարզերում: Ծրագիրը նաև նախատեսում է կրթական դասընթացների անցկացում ապաստարանների և աջակցման կենտրոնների շահառու աղջիկների ու կանանց համար:

Բացի Սրբուկ Սարկիսյանի հատկացրած 1,000,000 դոլարից` այդ ծրագրով զբաղվող ՀԿ-ներին նաև գումար կհատկացվի «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարներից:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Սոնա Սարկիսյանի կողմից հիշատակված կանանցից մեկը՝ Մարո Մաթոսյանը, հանդիսանում է վարչապետ Փաշինյանի կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հոգաբարձուների խորհրդի անդամ:

Մարո Մաթոսյանը «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի (Women’s Support Center NGO) գործադիր տնօրենն է, ով, ինչպես նշվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում, աշխատում է կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման համար, իսկ իր կողմից ղեկավարվող ՀԿ-ն ծառայություններ է մատուցում ընտանեկան բռնությունից տուժած կանանց և երեխաներին, ինչպես նաև զբաղվում է Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ:

Նշենք, որ վերը նշված կառույցը մշտապես ֆինանսավորվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կամ Սորոսի հիմնադրամի կողմից:

Բացի այդ, Մաթոսյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սույն տիկինը, բացի վերը թվարկված գործունեությունից, ակտիվորեն մասնակցել է Հայաստանում 2018թ. կատարված իշխանափոխության ողջ գործընթացին, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ  տիկինը նաև «ՔՊ» հոգաբարձուների անդամ է,  բնականաբար, աջակցում է Փաշինյանի կառավարությանը և պարբերաբար կիսվում է նրանց գրառումներով, որոնք սոռոսականի համարում ունեն: Ուստի պատահական չէ նաև Մարո Մաթոսյանի` ընտանեկան բռնության մասին հարցազրույցը սոռոսական լրատվամիջոց համարվող Civilnet.am-ին:

Բնավ զարմանալի չէ այն հանգամանքը, որ սույն տիկինը իշխանափոխությունից հետո պետական մակարդակով աջակցություն է ստանում: Ասվածի վառ օրինակն է Աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ցանցի զարգացման և մեթոդական աջակցության ապահովման վերաբերյալ: Այս մասին հեռուստամարաթոնի ընթացքում նաև խոսել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Բացի այդ, կանանց ապաստարաններ տրամադրելու առումով երբևէ պետական աջակցություն չունեցած «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն պետության ֆինանսական աջակցությամբ 2019- 2020թ-ի ընթացքում նախատեսում է ևս 1 ապաստարան հիմնել:

Սրբուկ Սարկիսյանի կողմից հիշատակված կանանցից մյուսը՝ Վերա Սիսեռեանը հանդիսանում է «Օղակ» ՀԿ-ի հիմնադիրը, որը իր վճռական նպատակն է հռչակել հայ ընտանիքներում բարեկեցությունն ու զարգացումը խթանելը՝ կանանց ֆիզիկականբարոյական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելով,   բարելավելով նրանց գիտելիքներն ու հմտություններըամրացնելով նրանց դերը   հասարակության մեջ:  Վերա Սիսեռեանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյանի ղեկավար Վարագ Սիսեռյանի մայրն է:

Վերա Սիսեռեանի ծավալած գործունեության ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել,  որ տիկինը իր աջակցությունն է հայտնել «Սասնա Ծռեր» ահաբեկչական խմբավորմանը` այն համարելով ժողովրդական լայնածավալ ընդվզում` այդ մասին խոսելով սոռոսական լրատվամիջոց համարվող Civilnet.am-ի հետ:

Այս տիկինը ևս ակտիվ «հեղափոխական» է և ներկայիս իշխանության աջակիցը:

Վերա Սիսեռեանը ևս աջակցություն է ստանում պետական մակարդակով: Այդ մասին փաստում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատող, տնտեսագետ» բառերից հետո «Վերա Սիսեռյան «Օղակ» հասարակական կազմակերպության հիմնադիր, նախագահ» բառերով լրացնելու որոշումը:

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում «Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կայուն մոտեցումների ձևավորում» ծրագիրը ներկայացնելիս կադրերում պարբերաբար հայտվում   էր «Իմ մարմինն իմ անձնականն է» գիրքը: Այս գիրքը մեծ աղմուկ էր առաջացրել Հայաստանում, քանի որ հասարակության ստվար զանգվածը, այն որակել էր այլասերվածությանն ուղղված քարոզ, որը դեմ է հայկական ավանդական ընտանիքին: Հիշեցնենք, որ մի խումբ անձինք ձվեր  էին նետել և տապալել գրքի շնորհանդեսը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կայուն մոտեցումների ձևավորում» ծրագրով նախատեսվում է կրթական դասընթացների անցկացում ապաստարանների և աջակցման կենտրոնների շահառու աղջիկների ու կանանց, նրանց երեխաների համար, ապա չի բացառվում, որ «Իմ մարմինն իմ անձնականն է» գիքը ևս դառնալու է ուսումնասիրման առարկա:

Նկատենք, որ այս ծրագրի իրագործման ժամանակահատվածը համընկնում է Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ուղղված իշխանությունների ջանքերին, որի համար դեռևս 2019թ. ապրիլից Հայաստանում մեկնարկել է խոշոր դրամաշնորհային ծրագիր՝ 600.000 եվրո բյուջով:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ  նախկինում պետական նմանատիպ աջակցություն չունեցող, Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող, երկրում իշխանափոխության ջատագովները, որոնք սերտորեն կապված են վարչապետ Փաշինյանի կողմից ղեկավարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, այսօր նոր իշխանությունների կողմից, պետական մակարդակով, աջակցություն են ստանում «Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կայուն մոտեցումների ձևավորում» ծրագրի իրագործման համար:

Հեղինակ` Մարի Ամիրջանյան

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ