01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն «Կամազ»-ներով «վճարել է» շինթույլտվության դիմաց. Ռուսլան Բաղդասարյան

Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ խնդրել էի Դավիթ Խաժակյանին մի հարց ուղղել քաղաքապետ Հայկ Մարությանին իմ կողմից՝ արդյոք ճի՞շտ է, որ Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ընկերությունը քաղաքին նվիրել է թվով 10 «Կամազ»՝ շինթույլտվությունը ստանալու համար։ Այսօր քաղաքապետարանը հրապարակեց աղբատար մեքենաների նվիրատուների ցուցակը, որտեղ ամենից շռայլ նվիրատուն՝ 14 «Կամազ», «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է։

Ուզում եմ համաքաղաքացիներիս տեղեկացնել, որ սույն «Ն և Ս Քոնսթրաքշնն» է հենց իմ մատնանշած կառուցապատող ընկերությունը, և Դավիթ Խաժակյանը զուր ռեսուրսներ չվատնի՝ ավելորդ անգամ հարցում չանի, թե ե՞րբ է քաղաքապետարանն այս ընկերությանը տվել շինթույլտվությունը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ շինարարությունն իրականում ԱՊՕՐԻՆԻ Է և ՉՈՒՆԻ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ, բայց ստանալու է, քանի որ արդեն իսկ «Կամազ»-ներով «վճարել է» շինթույլտվության դիմաց»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ