26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դիակիզումը հակաքրիստոնեական է: Հող է պատրաստվում ՀՀ-ում բնակեցվող հնդիկների համար. աստվածաբան

 ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ Հայաստանում տարիների ընթացքում աստիճանաբար խորացավ այն կասկածը, որ արտաքին հակահայ մի ինչ-որ շրջանակի կողմից մեր գրեթե միաէթնիկ հայրենիքի դեմ տարվում է սքողված քաղաքականություն` նպատակաուղղված երկրի ժողովրդագրական պատկերի փոփոխությանը: Դա նշանակում է հայաթափել երկիրը և այն լցնել տարակրոն այլազգիներով: Վերջին շրջանում այդ դիտավորությունն այլևս սքողված  չէ  և իրագործվում է բացահայտ ակնհայտությամբ:

Տարվող քաղաքականությունը նորություն չէ Հայոց բազմադարյա պատմության համար: Մասնավորապես, Հայաստանում արաբական տիրապետության շրջանում (VII-IX դդ.) տեղի ունեցավ հայերի զանգվածային արտագաղթ դեպի քրիստոնյա Բյուզանդիա: Հայ բնակչությունից դատարկված վայրերում Հայաստանի մահմեդական իշխանությունները բնակեցրին ներկայիս Եմենի կողմերից բերված թխամաշկ անապատաբնակներով, որոնք շուտով  կազմավորեցին արաբական ամիրայություններ (իշխանություններ) և դարձան տեղերում հուսալի հենարաններ խալիֆայության համար:

Նույն քաղաքականությունը կրկնվեց  XI-XII դդ., և  հատկապես  XV-XVII հարյուրամյակներում, երբ Հայաստանի երկու հատվածներում  պարսկական  և օսմանյան իշխանությունները իրագործեցին թուրքերի ու քրդերի զանգվածային բնակեցումներ: Հետագայում Արևմտյան Հայաստանում  թուրքերը կիրառեցին հայաթափման նոր` բիրտ, գազանային մեթոդներ, որոնք ուղեկցվեցին հայկական ջարդերով, կոտորածներով և ավարտվեցին Ցեղասպանությամբ:

Հետանկախության շրջանում բոլորիս համար հասկանալի պատճառներով որոշ չափով հայաթափված Հայաստան ուղղորդվեցին նախ պարսիկներ, իրանաթուրքեր, հիմա էլ` հնդիկներ: Երկար ժամանակ քարոզչական հող է նախապատրաստվում վերջիններիս զանգվածային ներգաղթի համար, որն արտահայտվում է նաև հնդկական հեռուստասերիալների ցուցադրմամբ: Հայտնի է, որ մեր ազգաբնակչության մի ստվար հատված տակավին խորհրդային ժամանակներից թուլություն ունի հնդկական կինոնկարների հանդեպ, հետևապես` համակրանք դրանց իրական կերպարների նկատմամբ: Սա շատ հրաշալի գիտեն Հայաստան հնդիկներ ուղղորդողները: 

Որպեսզի ապահովվի Հնդկաստանից ներգաղթյալների (թեկուզ ժամանակավոր աշխատանքի պատրվակով) մշտական կացությունը Հայաստանում, անհրաժեշտ է նրանց համար ստեղծել հիմնարար պայմաններ: Ահա, այդ պայմաններից մեկը դիակիզարանների հիմնումն է: Որքան էլ դրանց ստեղծման ջատագովները  փորձեն իրենց ձեռնարկը հիմնավորել Հայաստանի սակավահողությամբ, ննջեցյալին հողին հանձնելու համար գերեզմանատեղ գտնելու բարդությամբ, միևնույնն է, ոչ մի հայ, ռուս, հույն, ասորի կամ մեկ ուրիշ Ճշմարիտ քրիստոնյա չի այրի իր վախճանված հարազատի մարմինը, քանի որ դիակիզումը հակաքրիստոնեական է:

Աստվածաշունչը հրահանգում է` հողի մեջ թաղել մահացած մարդուն, քանի որ «նրա աճյունը, ինչպես հող էր, հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, պիտի վերստին Նրա մոտ գնա» (Ժող. 12. 7): Ի վերջո, մահացածը պետք է փոխակերպվի նախաստեղծի` Ադամի սկզբնական վիճակի, որպեսզի Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստով դատաստանի և հավիտենական կյանքի համար հարություն առնի. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, և մարդն եղավ կենդանի էակ» (Ծննդ. 2. 7):

Աշոտ Մանուչարյան

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ