26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իսրայելցիների ավտոբուսը պայթեցրած ահաբեկիչ-մահապարտին հայտնաբերել են /վիդեո/

Բուլղարիայի կառավարությունը հուլիսի 19-ին հրապարակել է մի տեսանյութ, որում երեւում է ենթադրյալ մահապարտը, ով նախօրեին պայթեցրել է իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը, հաղորդում է “AFP”-ը:

“Դա մոտ 36  տարեկան, ոչնչով չտարբերվող տղամարդ է”,-հայտնել է Բուլղարիայի ներքին գործերի նախարարը` հավելելով, որ կրիմինալիստներն արդեն ստացել են նրա մատնահետքերը:

Տեսանյությում երեւում է բարձրահասակ տղամարդը` կեպիով, սպորտային կոշիկներով, վրան 2 ուսապարկ: Տղամարդը հանգիստ քայլում է օդանավակայանի շենքում, որից հետո ուղղվում է դեպի դուռը: Երեւում է, որ նա իսկապես երկար մազեր ունի, ինչպես եւ ավելի վաղ հայտնել էին ահաբեկչության ականատեսները:

Իսրայելական ԶԼՄ-ները նշում են, որ նա Բուլղարիա է մեկնել կեղծ փաստաթղթերով, որոնք իբր թե տրվել են ԱՄՆ-ի կողմից:

Հուլիսի 18-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում  ահաբեկիչ-մահապարտի իրագործած պայթյունի հետեւանքով 7 մարդ զոհվեց, 34-ը` վիրավոր են: Զոհերի եւ տուժածների մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ են: Իսրայելի կառավարությունը ենթադրում է, որ ահաբեկչության ետեւում կանգնած են իրանական հատուկ ծառայությունները կամ նրանց գործակալները ահաբեկչական կազմակերպություններից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ