24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վաչապետն ասֆալտին է փռում, իսկ եղբորորդին ասֆալտ է փռում․ Հրապարակ

«Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների սերը, թերեւս, գենետիկական է։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար որոշ մարդկանց ասֆալտին փռելու սպառնալիքներ է հնչեցնում, իսկ պատգամավոր Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, ասֆալտ է փռում։

Երեկ համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանն իր ծննդավայր Իջեւանում անձամբ է վարում ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկը»։ Իսկ իրականում Փաշինյանների հայրենի Իջեւանում տեւական ժամանակ է՝ շինարարական եռուզեռ է, լուսավորում են քաղաքը, ասֆալտապատում փողոցները, եւ այդ գործընթացներին անձամբ մասնակցում է ոչ միայն Սիփան Փաշինյանը, այլեւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը։ Իշխանությունները հույս ունեն, որ այսկերպ հնարավոր է շահել իջեւանցիների սիրտը, վերականգնել անտառային պատերազմի օրերին կորցրած վստահությունն ու գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից պատվով դուրս գալ»։

Այս և այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ