27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կրակոցներ Երեւանում

Նոյեմբերի 21-ին կրակոցներ են հնչել Երևանում։ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները նշված շենքի մոտ հայտնաբերել են 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, ինչպես նաև հայտնաբերել են նշված հասցեում գտնվող պատուհանի ապակու վրա կրակոցի հետք և նշված վայրում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողային հատվածում նույնպես կրակոցի հետք է եղել։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ