26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ՝ հեռացումով. Շահեն Հարությունյան

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել որում, մասնավորապես, նշում է , որ նոյեմբերի 1-ից ալևս չի աշխատում ԱԺում, հեռացվել է:

«Հարգելի հայրենակիցներ,

տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ Ազգային ժողովում։ Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝ ձեռք եմ բերել պետական ոլորտում աշխատանքային որոշակի փորձ։ Կարծում եմ՝ աշխատանքային այս փորձը, հնարավորության դեպքում, կօգնի ինձ ավելի դյուրին ինտեգրվել պետական աշխատանքային գործընթացներին։

Հ.Գ. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ՝ հեռացումով, քանի որ աշխատանքից հեռանալու նպատակով ինձ բերված փաստարկները համոզիչ չէին, գոնե, ինձ համար։

Հույս ունեմ, որ այս գրառումը շահարկումների առարկա չի դառնա»։

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանն ԱԺ-ում աշխատանքի էր անցել 2019-ի հունվարին: Նա, մասնավորապես, նշել էր, որ ԱԺ-ում աշխատելու է « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ