19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ Աստված կա

98596

Գիտական աշխարհի համար ցնցող ելույթ է ունեցել փիլիսոփայության հայտնի պրոֆեսոր Էնթոնի Ֆլյուն: 

Գիտնականը, ով վաղուց թևակոխել է կյանքի իններորդ տասնամյակը, եղել է գիտական աթեիզմի համաշխարհային հիմնաքարերից մեկը: Տասնամյակներ շարունակ պրոֆեսոր Ֆլյուն գրքեր էր հրատարաում և դասախոսություններ էր կարդում, որոնց հիմքում ընկած էր այն թեզիսը, թե Աստծո նկատմամբ հավատն անհիմն է:

Սակայն վերջին ժամանականերս կատարված մի շարք գիտական հայտնագործությունները ստիպել են աթեիզմի մեծագույն պաշտպանին փոխել իր հայացքները: Ֆլյուն հրապարակայնորեն հայտարարել է, որ ինքը սխալվում էր և Տիեզերքը չեր կարող առաջանալ ինքն իրեն: Այն ակնհայտորեն արարվել է Մեկի կողմից, ով անհամեմատ զորեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել:

«Այսօր արդեն անհնար է ապացուցել կյանքի ծագման և ինքնավերարտադրվող օրգանիզմների առաջացման աթեիստական տեսությունը», – «Իրավւնքի» փոխանցմամբ՝ ասել է Ֆլյուն.

Ըստ գիտնականի, ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքի ժամանակակից տվյալները անհերքելիորեն վկայում են այն մասին, որ այն ինքն իրեն առաջանալ չէր կարող, այլ Մեկի նախագծման արդյուքն է: ԴՆԹ-ում պարունակվող գենետիկական կոդը և տեղեկության բառացիորեն հանրագիտարանային ծավալը հերքում են կույր զուգատիպության հնարավորությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ