26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում

Արդեն 1 ժամից ավելի է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի և այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով բաժանմունք, թույլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից ընդունեն հանձնուքներ:

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ հեռախոսազրույցում տղամարդը, ով ներկայացավ, որ ինքը դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրն է, ասում էր. «Մեր հարազատները մեզ սնունդ են բերում, սակայն հիվանդանոցի անձնակազմը չի թույլատրում, որպեսզի մենք ստանանք մսեղեն, տաք ճաշեր»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ