26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինձ համարում եմ պատանդ իշխանության ձեռքին: Արսեն Բաբայանը թող գնա 22 օր ապօրինի նստի, մինչեւ Հրայր Թովմայանի դեմ ցանկալի ցուցմունք տա» /տեսանյութ/

Այսօր հրավիրված ասուլիսին ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը և նրա պաշտպաններ՝ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Լուսինե Մարտիրոսյանը  անդրադարձան Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքին, նրան 22 օր կալանքի տակ պահելուն և ազատ արձակմանը։

«Ինձ առնչվող բոլոր գործողությունները մեկ նպատակ ունեն` հասնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին, կամ որևէ եղանակով նրան պաշտոնից ազատելուն: Ի սկզբանե, շատ լավ գիտենք իմ հանդեպ հարուցված քրեական գործի բուն իմաստը. այն քաղաքական էր:

Քաղաքական իշխանությունը, մինչև քրեական գործերի շարք սկսելը, հայտարարել է քաղաքական նպատակը` կատարել ՍԴ-ում փոփոխություններ` ՍԴ նախագահից սկսած, այնուհետեւ կարծում եմ կանցնեն նաեւ ՍԴ դատավորներին:

 Հետևաբար, բոլոր այն գործողությունները, որոնք իրենց մեջ կպարունակեն իրավական որոշակի հիմնավորումներ, այնուամենայնիվ, ելնում են քաղաքական նպատակից»,-ասաց Բաբայանը` նշելով, թե դրա իրականացման համար իշխանությունները ոչնչի առաջ չեն կանգնում, թե ով է խոշտանգվում, ով է ապօրինի ձերբակալվում:

https://www.youtube.com/watch?v=MC8TC1MoZik

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ