05 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2019
KFC

Էն ձայնակտրման մկրա՞տն ինչ եղավ է, ԱԺ-ժ ջան

image_750x_5c3d7e65c0141

Ազգային ժողովում ուրախ էր: Ճիշտ է, այս մի քանի օրը լուր ընկավ աչքովս, թե կրկեսի շենքը վերջապես պատրատ է, բան չի մնացել, որ շահագործման հանձնվի: Բայց դա ի՞նչ կարևոր է:

Ազգային ժողովում ներկայացումներն ավելի զվարճալի են, հախուռն ու անկանխատեսելի: ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանի տրոլլինգը պարզապես ընտիր էր: Չէ, այն, իհարկե, օրենսդրական նախագծի տեսքով էր ձևակերպված՝ «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում անել, այն է՝ նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու արգելք սահմանել: Բայց սա ավելի շուտ լակմուսի թուղթ էր, քան թե օրենքի նախագիծ: Դե, տրամադրություններ տնտղելու, բացահայտելու հետաքրքիր նմուշ էր, էլի:

Բնականաբար, մեծամասնությունը մերժեց այն օրակարգ ընդգրկել: Բնականաբար, որովհետև իրենց կրեդոն մերժելն է, իրենք մերժելով են քայլել, քայլում ու քայլելու: Բայց ամենից հետաքրքրաշարժն ու ծիծաղելին դա չէր, այլ այն, որ Գևորգ Պետրոսյանի մեն մի հատիկ սուր հարցը ԱԺ նախագահության, ավելին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նյարդահամակարգը իրարահան արեց:

Պետրոսյան դու Պետրոսյան, վերցրեց ու թե. «Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երեւույթ տեսնել»:

Հանգիստ կարող էին ասել՝ չէ, չէր ուզենա կամ մի ուրիշ բան: Բայց բոլորն էլ տեսան, թե ոնց Արարատ Միրզոյանը հարցը որպես պնդում ընկալեց ու բորբոքվել էր որ բորբոքվեց, թե՝ քիչ է մնում «քֆուր դնեք» և այլն:

Մարդ էր, հարց էր տալիս: Հա՛րց: Մի հարցնող լինի, թե ինչո՞ւ եք հարցից իրար խառնվում, ԱԺ ջան:
Բայց հատկանշական բաները դրանով չվերջացան: Արարատ Միրզոյանը, որի ամենից տպավորիչ դրսևորումն ԱԺ-ում եղել է ընդդիմադիրոտ ժամանակներում գունավոր «ֆայերով» խորհրդարանի ամբիոնի մոտ կանգնելը, հանկարծ հիշեց, որ ԱԺ-ում են, ինքն էլ այդ ԱԺ-ի նախագեն է: Մի այլ կարգի «շանթուորոտ» դեմք ընդունեց ու թե՝ մի հատ էդ օրենսդրական «մկրատը» գտեք, էլի, որով ձայն են կտրում…

Դեմոկրատ եմ ասել, է՜: Ժողովրդավարության մոդայի վերջին ճիչն է, երևի, պատգամավորի ձայն կտրելը:

Իսկ առհասարակ, վատ չէ, վատ չէ: Հանդիսատեսն ուրախ է, բոլորը գոհ: ԱԺ-ում բուռն քննարկումների իմիտացիա, հարմարյա իրար են ուտում, համարյա «էլ գող շուն, էլ քաչալ կատու», լրիվ խառնվել են իրար: Մեկն իշխանություն է խաղում, մեկն ընդդիմության դափնիներ է շահում: Իրար ինչ-որ բաներ են ուզում հիշեցնել: Մինչդեռ, իրականում նման ԱԺ-ում հազիվ թե ռեալ ու սուր հարցեր դրվեն: Եթե երկրում քաղաքական հետապնդումներ են իրականացվում, եթե ազատ խոսքի վրա հարձակումներ են կատարվում ու դա ԱԺ-ի օրակարգից պլստում է, երևի ամեն ինչ պարզ է, չէ՞:
Էն ձայնակտրման մկրա՞տն ինչ եղավ է, ԱԺ-ժ ջան: Ուզում էի ասել՝ կրկեսի գործը ո՞նց է, կրկեսի՜:

Արմեն Մանուկյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ