25 Փետրվարի, Հինգշաբթի, 2021
KFC

Մեզ բռնի ցանկանում են դավանափոխ անել՝ ինչպես 15 դար առաջ. «ՎԵՏՕ»-ն միանում է ուսանողներին

soros_irevan_1559561795

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը միանում է ուսանողների պայքարին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն այսօր՝ 11.11.2019թ.-ին հրավիրեց ընդհանուր ժողով՝ օրակարգում ունենալով մեկ հարց՝ ՀԱՅ ուսանողների նախաձեռնած պայքարն ընդդեմ կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կառավարության ապազգային և քայքայիչ քաղաքականության:

«ՎԵՏՕ»-ն դեռևս ամիսներ առաջ հայտարարել է, որ ՀՀ-ում իշխանությունը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից: Այդ ցանցի ավերիչ գործունեությունն ընդգրկում է պետական բոլոր ոլորտներն՝ առանց բացառության, սակայն առավել ակնհայտ և ցավոտ է դրսևորվում հետևյալ ոլորտներում՝ կրթություն, գիտություն, մշակույթ, եկեղեցի, սոցիալական ծառայություններ, դատաիրավական համակարգ, բանակ, իրավապահ մարմիններ: Այս ոլորտները Ջորջ Սորոսի վարձկանների հիմնական թիրախներն են:

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից վարձատրվող ստահակների խումբը քանդում է ազգային արժեքային համակարգը՝ դրա փոխարեն նոր համակարգ տեղադրելով, որտեղ հերոսներ են տրանսվեստիտ մարմնավաճառները, մարդիկ, ովքեր գեյ են աշխատում, բանակից փախածները, վախկոտ, փողամոլ և անսկզբունք մարդիկ:

«ՎԵՏՕ»-ն անվերապահ ողջունում է ՀԱՅ ուսանողության ազնիվ պոռթկումը և պատրաստ է օգնել ու օժանդակել ՀԱՅ երիտասարդին՝ իր պայքարում: Կազմակերպչական հստակեցումների շուրջ շուտով մեր նախաձեռնությամբ տեղի կունենան հանդիպումներ ուսանողական կազմակերպությունների հետ, որին զուգահեռ ՎԵՏՕ-ականներն ակտիվ մասնակցություն կունենան բողոքի բոլոր ցույցերին:

Ինչպես արդեն նշել ենք, սա մեր Վարդանանքն է: Մեզ բռնի ցանկանում են դավանափոխ անել՝ ինչպես 15 դար առաջ:

#ՎԵՏՕ
#VETO
#ВЕТО

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ