26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

‹‹Սա մի երկիր է, որտեղ տեռորիստներն ազատության մեջ են, չի բացառվում, որ Նաիրի Հունանյանի նման ահաբեկիչը ևս հայտնվի ազատության մեջ››. Էդուարդ Շարմազանով

Ինչպես արդեն տեղելացրել էինք «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով: Տվյալ թեմայի շուրջ MegaNews.am-ը զրուցեց  ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ:

‹‹Առհասարակ Նաիրի Հունանյանի  ազատության մեջ գտնվելու հարցը  քննարկելը  և՛ բարոյական և՛ քաղաքական և՛ իրավական առումով անթույլատրելի և դատապարտելի եմ համարում: Այն ինչ  արել է այդ տեռորիստն իր  խմբի հետ դա հանցագործություն է հայ ժողովրդի և Հայաստանի հարապետության նկատմամբ: 

Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ ‹‹Սասնա ծռերի›› ղեկավարները, որոնք  ՊՊԾ գունդ են գրավել, ոստիկան են սպանել այսօր ցինիկաբար խոսում են ժողովրդավարությունից և դատապարտում են ոստիկան սպանողներին: Սա  մի երկիր է, որտեղ տեռորիստներն ազատության մեջ են, չի բացառվում, որ  Նաիրի Հունանյանի նման ահաբեկիչը ևս կհայտնվի ազատության մեջ:

Ես պնդում եմ, որ և՛ Նաիրի Հունանյանը ու  մնացած մասնակիցները, և՛ ՊՊԾ գունդը գրավողները պետք է ամենախիստ պատժին արժանանան, քանի որ  մի ստահակություն նրանք էն արել, մի ստահակություն էլ՝ նրանք››,- ասաց էդուարդ Շարմազանովը և հավելեց, որ    ‹‹Սասնա ծռերը›› Նաիրի Հունանյանի ու մնացածի ահաբեկչությունը շարունակողներն են, իսկ Նաիրի Հունանյանի ազատության մեջ գտնվելը  քննարկման ենթակա չէ:

Մերի Գևորգյան

meganews.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ