23 Փետրվարի, Կիրակի, 2020
KFC

Մեծ փողեր`սեփական կամքով ու ճաշակով, առանց մրցույթի. Փաստ

image_750x_5d91b089b2c1d

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւս այս տարի հետ չի մնացել մեկ անձից գնումներ կատարելու՝ աղմուկ հանած միտումներից եւ մասնավորաբար ձեռք է բերել դասագրքեր:

Այսպես, օրինակ՝ դասագրքեր ձեռք բերելու նպատակով «Սպիկա» ՍՊԸ-ին է տրամադրվել 28 243 500 դրամ, «Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ին՝ 66 382 380 դրամ, իսկ «Մանմար» ՓԲԸ-ին՝ 251 947 815 դրամ:

Հասկանալի չէ, թե նման խոշոր գնումները ինչու են իրականացվում առանց մրցույթի, սեփական կամքով ու ճաշակով, եւ ինչ սկզբունքով է որոշվել, որ, օրինակ՝ մի կազմակերպությունն ավելի փոքր մասնաբաժին է ստացել, քան մյուսը:

Վերջապես, ինչո՞ւ հարգարժան Պողոսը պետք է թույլատրի, որ իր վճարած հարկերը բաշխվեն առանց վերահսկողության առավել լուրջ գործիքների:

Հուսանք, որ այս դեպքում տրված պատվերների գումարների մեծությունը կապ չունի Գյումրիից Երեւան ուղերթի քայլերի քանակի հետ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ